Չինաստանում քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 44-ի
Չինաստանի քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 44-ի: Այդ մասին հայտարարել է Չինաստանի Յանչենի քաղաքապետ Ցաո Լուբաոն, գրում է ՌԻԱ Նովոստին:
Նա նշել է, որ տուժածներից 32-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 58-ը՝ ծանր: Ընդհանուր առմամբ, 16 հիվանդանոցներ ընդունել են շուրջ 640 տուժածի:
Ըստ աղբյուրի՝ պայթունի հետևանքով 4 հազար մարդ տարհանվել է, որից 3 հազարը գործարանի աշխատողներ են, իսկ մնացածը` տեղի բնակիչները:
Նշվում է նաև, որ մանկապարտեզներում և դպրոցներում դասերը հետաձգել են:
Իշխանությունները հայտնել են, որ պայթյունի վայրում խմելու ջուրը չի աղտոտվել:
Նշենք, որ պայթունը տեղի է ունեցել մարտի 21-ին Չինաստանի Ցզյանսու արևելյան նահանգի քիմիական գործարանում: Պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ Չինաստանի սեյսմիկ գործակալությունը 2,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել պայթյունի վայրից ոչ հեռու գտնվող Լյանյունգանի քաղաքային օկրուգի Գուաննան շրջանում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին