Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Դարիղա Նազարբաևայի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության Խորհրդարանի Սենատի նորընտիր նախագահ Դարիղա Նազարբաևայի հետ և շնորհավորել նրան այդ բարձր պաշտոնում ընտրվելու առթիվ:
ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ ջերմ ու բարեկամական զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Դարիղա Նազարբաևայի հարուստ փորձն ու գիտելիքները նոր պաշտոնում լավագույնս կծառայեն բարեկամ Ղազախստանի հետագա առաջընթացին, ինչպես նաև հայ-ղազախական միջխորհրդարանական կապերի զարգացմանը:
Նախագահ Արմեն Սարգսյանը Դարիղա Նազարբարևային մաղթել է առողջություն, անսպառ եռանդ և հաջողություններ պատասխանատու գործունեության մեջ, իսկ Ղազախստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն ու բարօրություն:
Աղբյուրը նաև տեղելացնում է, որ հանրապետության նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Սենատի նախագահ Դարիղա Նազարբաևային:
Կարևորելով հայ-ղազախական միջխորհրդարանական կապերը՝ նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ղազախստանի ժողովուրդների միջև առկա բարեկամական հարաբերությունները և փոխադարձ հարգանքն ամուր հիմք կծառայեն երկու պետությունների խորհրդարանների արդյունավետ համագործակցության խորացման համար:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին
- Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Նուրսուլթան Նազարբաևի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին