Մահացել է Սուրեն Օսիպյանը
89 տարեկան հասակում իր մահկանացուն է կնքել Հայաստանի դատախազական համակարգի ամենահեղինակավոր դեմքերից մեկը, ականավոր իրավաբան, իր անձով և տեսակով դատախազության գրեթե երկու տասնամյակի պատմությունն ամփոփող, 1971 թվականից մինչև 1988 թվականը Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնն զբաղեցրած Սուրեն Արտաշեսի Օսիպյանը: Հայտնում են Գլխավոր դատախազությունից:
Սուրեն Օսիպյանը ծնվել է 1930 թվականին, Ադրբեջանի Նուխի քաղաքում,
ծառայողի ընտանիքում։
Նա եղել է Հայաստանի Կոմունիստական կուսակցության չորս համագումարների պատգամավոր, ընտրվել է ՀԿԿ Կենտրոնական կոմիտեի անդամ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի չորս գումարումների պատգամավոր։
1989 թվականից աշխատել է ԵՊՀ բարձրագույն դպրոցի գիտահետազոտական
կենտրոնում, 1991 թվականից՝ Երևանի Հայկական բաց համալսարանում ղեկավարել է
իրավական գիտությունների ամբիոնը։
«17 տարի և 10 ամիս Ս. Օսիպյանը զբաղեցրել է հայկական ԽՍՀ դատախազի պաշտոնը,
ինչն աննախադեպ է ընդհանրապես ԽՍՀՄ դատախազների և դատախազությունների
պատմության մեջ։ Այս հանգամանքը խոսում է Ս. Օսիպյանի՝ ոչ միայն բարձր
մասնագիտական հատկանիշներով օժտված անհատականություն լինելու, այլ նաև իբրև
այդպիսին Խորհրդային Միության մասշտաբով մեծագույն հարգանք ու պատկառանք
վայելելու մասին»,-նշում են դատախազությունից:
Ս. Օսիպյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 24-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 12.30-ից 13.30-ը՝ Մոսկվայի Օլիմպիական պողոտայում գտնվող Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդանիստ Մոսկվայի հայկական տաճարային համալիրի Սբ. Պայծառակերպություն Մայր եկեղեցում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան