Այլևս հնարավոր չէ գաղտնալսման համար նախատեսված սարքեր ներկրել Հայաստան. Վանեցյան
«Այլևս հնարավոր չէ ՀՀ ներկրել գաղտնալսման համար նախատեսված սարքավորումներ։ Նման սարքերի ներկրումը օրենքով է արգելված, ու դրանք ներկրելու լիազորություններ ունեն միայն այն կառույցները, որոնք իրականացնում են օպերատիվ հետախուզական գործունեություն և թե մաքսային հսկողությունը, թե մեր կողմից իրականացվող հսկողությունը թույլ չի տա նման սարքերի ներկրումը Հայաստան»,- այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։
Նա նշեց՝ այս պահին հստակ չի կարող պատասխանել՝ արդյոք նախկինում նման սարքավորումներ ներկրվե՞լ են Հայաստան, թե՞ ոչ. «Հավաստիացնում եմ, որ իրականացնում ենք բոլոր միջոցառումները։ Ունենք որոշակի տեղեկատվություն, որը ստուգման փուլում է ու, եթե կլինեն կոնկրետ արդյունքներ, անմիջապես կհրապարակենք»։
Ինչ վերաբերում է գաղտնալսման գործին՝ Վանեցյանն ասաց, որ գործով քննությունը շարունակվում է. «Փաստաթուղթ եմ ստորագրել նախաքննության գաղտնիքը չհայտնելու մասին։ Այդ առումով չեմ կարող որևէ բան ասել»։
Հարակից հրապարակումներ`
- Գաղտնալսումը մոնտաժված է, կան դրվագներ, որոնք կտրատված ու հանված են. Փաշինյան
- Հրապարակվել է գաղտնալսված խոսակցության երկրորդ մասը
- Գաղտնալսման գործով ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստերը հնարավոր է անցկացվեն ամենօրյա ռեժիմով. Կոստանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան