Ռուս դպրոցականները գարնանային արձակուրդներին նախընտրում են հանգստանալ Երևանում
Թրավել-գործակալությունների փորձագետներն ուսումնասիրել են ավիատոմսերի վաճառքը՝ պարզելու, թե Մոսկվայից մարտի 23-31-ը երեխաների հետ որ քաղաքակներն են գնում հանգստանալու։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հաշվի են առնվել միայն այն պատվերները, որում գոնե մեկ ուղևորը 7-17 տարեկան է։
Դպրոցական գարնանային արձակուրդներին նախընտրում են այլ երկրում հանգստանալ երեխաների հետ ճանապարհորդների 10 տոկոսը։
Ամենատարածված ուղղություններ են՝ Պրագա (տոմսի միջին արժեքը՝ 14 500 ռուբլի), Ռիգա (7 900 ռուբլի), Ստամբուլ (11 200 ռուբլի), Բաքու (8 100 ռուբլի), Աթենք (12 700 ռուբլի), Բեռլին (9100 ռուբլի), Երևան (5000 ռուբլի), Վենետիկ (7500 ռուբլի), Անթալիա (10 200 ռուբլի), Կոպենհագեն (12 200 ռուբլի)։ Բոլոր ուղղություններով ավիատոմսերը մեկ տարում շուրջ 6 տոկոսով էժանացել են։
Երկրի տարածքում ճանապարհորդելու համար ռուսները նախընտրում են Սոչի, Կրասնոդար, Մախաչկալա, Սիմֆերոպոլ, Նովոսիբիրսկ, Կալինինգրադ, Կազան, Սանկտ Պետերբուրգ։
Հարակից հրապարակումներ`
- Երևանը մարտյան տոներին ռուս զբոսաշրջիկների նախընտրելի քաղաքներից է
- «Հայաստանը պատմությունը սիրողների համար իսկական դրախտ է»
- Սիրահար զույգերը նախընտրում են Երևանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին