Առողջություն 12:47 22/03/2019 Հայաստան

«Նախարարը ստորագրել է «Գարդասիլ-4»-ը կիրառելու հրամանը». հայտարարություն

«Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» ՔՀԿ կոալիցիան, որն իր մեջ ընդգրկում է առողջապահական ոլորտը կարգավորող 15 (տասնհինգ) հասարակական կազմակերպություններ, իր մտահոգությունն է հայտնում ՀՀ-ում «Գարդասիլ-4» պատվաստանյութի կիրառման ծրագրի կապակցությմաբ։

«Հայկական առողջապահական ազգային խորհուրդ»  ՔՀԿ կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Գևորգ Գրիգորյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է. «Այս առիթով «Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» ՔՀԿ կոալիցիայի  նախագահ Գևորգ Գրիգորյանը դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, Առողջապահության և սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանին, «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարներին` խորհրդարանական լսումներ կազմակերպելու, խնդիրը համակողմանի քննարկելու և լուծումներ տալու նպատակով։

Խորհրդարանական լսումների անհրաժշտությունն առաջացել է  այն պատճառով, որ լրատվամիջոցներում շրջանառվում է Առողջապահության նախարարի հրամանը 14-45 տարեկան անձանց շրջանում «Գարդասիլ-4» պատվաստանյութի կիրառման վերաբերյալ, որը տարիքային այս խմբի դեպքում հակասում է Գարդասիլ-4-ի ընդհանուր բնութագրում, FDA ցուցումներում և  2016-2020 թվականների իմունականխարգելման ազգային ծրագրում առկա տարիքային սահմաններին։

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին, Մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանին, «Իմ քայլը» խմբակցության  ղեկավար Լիլիթ Մակունցին, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին

Հարգելի՛ լիազոր մարմնի ներկայացուցիչներ,

«Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» քաղաքացիական հասարակական կազմակերպությունների կոալիցիան,  որն իր մեջ ընդգրկում է առողջապահական ոլորտը կարգավորող 15 (տասնհինգ) հասարակական կազմակերպություններ, իր մտահոգությունն է հայտնում ՀՀ-ում «Գարդասիլ-4» պատվաստանյութի կիրառման ծրագրի կապակցությամբ։

Համացանցում հայտնվել են հրապարակումներ և տեսանյութեր, որոնց համաձայն Առողջապահության նախարարը 2019 թվականի հունվարի 29-ին ստորագրել է մի հրաման, ըստ որի «Գարդասիլ-4» պատվաստանյութը պետք է կիրառվի 14-45 տարեկան անձանց շրջանում` Տե՛ս հղումը։

2016 թվականի մարտի 17–ին կառավարության որոշմամբ ընդունվել է 2016-2020 թվականների իմունականխարգելման ազգային ծրագիրը, ըստ որի «Գարդասիլ-4» պատվաստանյութը ծրագրված է կատարել միայն 13 տարեկան աղջիկներին: Տե՛ս  հղումը։

Ըստ FDA-ի վերջին հրապարակման (թարմացվել է 02/05/2018) Գարդասիլ-4-ը ցուցված է 9-26 տարեկան անձանց:

Տե՛ս հղումը։

Նշեմ, որ 2017 թվականին ԳԱՎԻ հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանը նվիրած «Գարդասիլ-4» պատվաստանյութի պիտանելիության ժամկետն ավարտվում է 2019 թվականի հոկտեմբերին, իսկ այդ խմբաքանակն ամբողջությամբ չի իրացվել։ Սակայն, ի պատասխան մեր հարցմանը ԱՆ-ն նշել է, որ 2019 թվականին գնելու է «Գարդասիլ-4»-ի նոր խմբաքանակ` յուրաքանչյուր սրվակը 4,5$-ով (շուկայական արժեքը մոտ 100$):

Խնդրահարույց են նաև նախկինում հայտարարված սքրինինգային ծրագրերի կատարման թերացումները, որոնք բերել են ՀՀ-ում արգանդի վզիկի քաղցկեղի դեպքերի հաճախության ավելացման։

Արդեն սկսվել է «Գարդասիլ-4»-ի պատվաստման իրազեկման փուլը (Տե՛ս https://www.shanttv.com/programs/buj-info/videogallery/programs/program223.html – 23-րդ րոպեից)։ Ավելին, թեև նախարարի հրամանը չի հրապարակվել, սակայն արդեն շատ երիտասարդներ ստացել են այդ պատվաստանյութը (անվճար), ինչը հրապարակվել է ֆեյսբուքյան տիրույթում (Տե՛ս  հղումը

Հաշվի առնելով «Գարդասիլ-4» պատվաստանյութի կիրառման նկատմամբ հանրային դժգոհությունը և բժշկական մասնագիտական ոչ միանշանակ վերաբերմունքը, 2017-2018թթ ԳԱՎԻ հիմնադրամի կողմից նվիրաբերած խմբաքանակի քչաթիվ կիրառումը, բժիշկների, իրավաբանների, հետաքննող լրագրողների և ծնողների կողմից բարձրաձայնվող խնդիրները, բազմաթիվ անհամապատասխանությունները նախարարի հրամանի և «Գարդասիլ-4» պատվաստանյութի ընդհանուր բնութագրի միջև, հարցի կարևորությունը և հանրային հնչեղությունը՝ առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության 88-րդ, 113-րդ հոդվածներով և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 125-րդ հոդվածով, խնդրում ենք հրավիրել խորհրդարանական լսումներ` խնդիրը համակողմանի քննարկելու և լուծումներ տալու նպատակով։

Խնդրում ենք սույն գրության պատասխանն ուղարկել օրենքով սահմանված ժամկետներում»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:07
Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում. Փաշինյան
«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին երկրում հեղաշրջում իրականացնել՝ ասելով, որ ցուցարարները պետք է ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
22:31
Փաշինյանը հայտարարում է, թե 6 պաշտոնյաներին ոչ թե հորդորել, այլ խնդրել է հեռանալ պաշտոններից
«2018 թվականից վեր հանված  խնդիրները պետք է ավելի արդյունավետ հասցեագրվեն»,-բացատրելով վերջին պաշտոնանկությունների պատճառները՝...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը։ Այս մասին ֆեկսբուքյան էջում տեղեկացրել է Փաշինյանը՝ գրելով․...
Աղբյուր` Panorama.am
20:23
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}