Victoria’s Secret-ի մոդելի իդեալական կազմվածքի գաղտնիքը
Սուպերմոդել և Victoria’s Secret-ի «հրեշտակ» Թեյլոր Հիլլին բացահայտել է լավ կազմվածք ունենալու իր գաղտնիքը։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, նրա խոսքը մեջբերել է Hollywood Life-ը։
«Ես ձգտում եմ կազմվածքս պահել ողջ տարի, բայց երբ իմանում եմ, որ շուտով նկարահանումներ ունեմ, ես ավելացնում եմ ծանրաբեռնվածությունս։ Այդ ընթացքում հաճախ եմ զբաղվում ուժային մարզումներով։ Մենք աշխատում ենք կշիռներով, որպեսզի ձգվեն մեր ձեռքերը։ Մենք փոխարինում ենք ծանր և թեթև կշիռները՝ աշխատացնելով բոլոր փոքր մկանները»,- ասել է 23-ամյա մոդելը:
Թոփ-մոդելը նաև խոստովանել է, որ երբեք խիստ դիետայի չի հետևել, բայց ձգտում է ուտել օգտակար սնունդ հանուն լավ ինքնազգացողության։
«Բայց երբ ձանձրանում եմ, ես ուղղակի հանգստանում և պատվիրում եմ պիցցա»,- ասել է նա։
Հիլլը նաև նշել է, որ կազմվածքը պահպանելու գործում նրան օգնում են ուժեղ և իրենց ուժերին վստահ կանայք, որոնք իրեն շրջապատում են։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին