Ադոնցը հույս է հայտնում, որ մինչև տարվա վերջ ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը կավարտվի
«Ստորագրելով և վավերացնելով ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված համագործակցության մասին համաձայնագիրը, այդ հարաբերությունները ստանում են նոր որակ, զարգանում են դինամիկ: Համաձայնագիրը գործիք է, որ մեր բարեփոխումներն ընթանան նպատակաուղղված»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը:
Ինչ վերաբերում է վիզաների ազատականացման մասին՝ փոխնախարարը նշեց, որ հարցը օրակարգային է ոչ միայն Բրյուսելի հետ, այլև բոլոր 28 մայրաքաղաքների հետ։
«Բոլորի հետ կոնսուլտացիաների փուլում ենք: Շատերի հետ համաձայն ենք, շատերի հետ՝ ոչ: ԵՄ անդամ երկրներն այդքան էլ գոհ չեն Ուկրաինայի ու Վրաստանի համար վիզաների ազատականացման արդյունքից, մենք դրա հետ իսկապես համաձայն չենք և դա մեր աշխատանքում որևէ հիմք չէ»,- նշեց Ադոնցը:
Նա պարզաբանեց, որ ցանկացած վիզային կամ մուտքային ազատականացման հետ զուգահեռաբար ստորագրվում են հետկանչման համաձայնագրերը. «Եթե մարդն առանց վիզայի մեկնում է այլ երկիր կամ այնտեղ մնում է ավելի երկար, քան սահմանված է, մնում է անօրինական ճանապարհով, սկսում է աշխատել երկրորդ՝ հետկանչման համաձայնագիրը: Այն ենթադրում է մարդու վերադարձի գործողությունները, երկրի պարտականությունը՝ ընդունել այդ մարդուն: Ազատ մուտք ունեցող նոր երկրները, ինչպիսին են Վրաստանը, Ուկրաինան, կարող եմ ասել, որ տասնյակ անգամ մեր խնդիրներն ու պրոբլեմները ավելի քիչ են, մենք եվրոպական երկրների համար այս առումով խնդիրներ չունենք»։
Նա հույս հայտնեց, որ մինչև տարվա վերջ համաձայնագրի վավերացման գործընթացը կավարտվի։
Հարակից հրապարակումներ`
- Թևան Պողոսյան. ՀՀ-ԵՄ հարաբերություններում մեծ աշխատանք ունենք անելու ներսում
- Նիկոլ Փաշինյան․ Վիզաների ազատականացումը շոշափելի արդյունք կլինի Հայաստանի քաղաքացիների համար
- Յոհաննես Հաանն ասաց, երբ սպասել վիզաների ազատականացման բանակցությունների մեկնարկին
- ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը նորմալ գնում է, մի անհանգստացեք. Սվիտալսկի
- Վիզաների ազատականացման հարցում մենք կանենք մեզնից կախվածը. Գերմանիայի կանցլեր
- 2017-ի ամենամեծ նվաճումը կարելի է համարել Հայաստան-ԵՄ նոր համաձայանգրի ստորագրումը. Աննա Կարապետյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան