ԵՄ-ն համաձայն է հետաձգել Բրեքսիթը
Եվրամիությունը, ընդհանուր առմամբ, համաձայն է հետաձգել Բրեքսիթը․ կոնկրետ ժամկետը կախված է Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորներից։ Այս մասին, ինչպես հայտնում է euronews-ը, խոսում են Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի կուլիսներում։
Համաձայն այդ տեղեկությունների, եթե պատգամավորները վերջապես հաստատեն «բաժանման» առկա համաձայնագիրը, ապա ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալը կարող է հետաձգվել մինչև մայիսի վերջ՝ մինչև Եվրոպական խորհրդարանի ընտրությունների մեկնարկը։
Պաշտոնական հայտարարություն, սակայն, դեռևս չկա։ ԵՄ ներկայացուցիչները Բրյուսելում երկար բանակցություններ են վարում ու անգամ չեղարկել են նախատեսված մամուլի ասուլիսը։
Հիշեցնենք, որ Բրիտանիայի խորհրդարանը 2 անգամ մերժել է վարչապետ Թերեզա Մեյի ներկայացրած Բրեքսիթի համաձայնագիրը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան