Շախմատի ԵԱ. 4-րդ տուրում հաղթանակ է տարել միայն Ռոբերտ Հովհաննիսյանը
Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում կայացել են շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնության 4-րդ տուրի պարտիաները, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ է տարել միայն Ռոբերտ Հովհաննիսյանը, ով մրցել է Շանթ Սարգսյանի հետ:
Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Սերգեյ Մովսիսյանը, Արման Փաշիկյանը և Մանուէլ Պետրոսյանը կիսել են միավորները:
Հայկ Մարտիրոսյանն էլպարտվել է:
Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Հրանտ Մելքումյանն ունեն 3-ական միավոր:
Եվրոպայի առաջնության գլխավոր մրցավարն է Աշոտ Վարդապետյանը: 357 մասնակիցներից 142-ը գրոսմայստերներ են:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան