Boeing ընկերությունը զրկվել է միլիարդավոր դոլարներից
Ինդոնեզական Garuda Indonesia ընկերությունը որոշել էր Boeing-ից գնել 49 737 MAX, սակայն գործարքը չի կայացել։ Ավիաընկերության ուղևորները վախենում են նստել այդ ինքնաթիռները Ադիս-Աբեբայում տեղի ունեցած ավիաաղետից հետո։
360tv.ru-ն, հղում անելով AFP-ին, գրում է, որ ինդոնեզական կողմի նման որոշման պատճառով Boeing-ը կորցրել է մի քանի տասնյակ միլիարդավոր դոլարներ։ Ընդհանուր առմամբ, Աֆրիկայում ինքնաթիռի կործանումից հետո ընկերության հետ համագործակցությունից հրաժարվել են ամբողջ աշխարհից շուրջ երեք տասնյակ ուղևորափոխադրողներ։
«Մենք Boeing-ին նամակ ենք ուղարկել՝ խնդրելով չեղարկել պատվերը։ Garuda Indonesia-ի ուղևորները կորցրել են վստահությունը և չեն ցանկանում Boeing 737 MAX-ով թռչել»,- ասել են ավիաընկերությունից։
Սա Եթովպիայում տեղի ունեցած ավիաաղետից հետո առաջին դեպքն է, երբ ավիաընկերությունը խզել է պայմանագիրը Boeing-ի հետ։ Մյուս բոլոր ավիափոխադրողները դադարեցրել են համագործակցությունը մինչև ինքնաթիռի կործանման բոլոր պատճառները պարզելը։
Հիշեցնենք, որ ինքնաթիռը կործանվել է մարտի 10-ի առավոտյան, Ադիս-Աբեբայի օդանավակայանից օդ բարձրանալուց 6 րոպե անց։ Ինքնաթիռը թռչում էր Քենիայի մայրաքաղաք Նայորբի։ Զոհվել են 149 ուղևորն ու անձնակազմի 8 անդամը։ Զոհերը 33 երկրի քաղաքացիներ էին։
Հարակից հրապարակումներ`
- Իրանը ևս փակեց իր օդային տարածքը Boeing 737 Max ինքնաթիռների համար
- Ռուսաստանը փակել է իր օդային տարածքը Boeing 737 Max ինքնաթիռների համար
- Թրամփը փակում է Ամերիկայի օդային տարածքը Boeing 737 Max 8-ի համար
- Մեկ ամսով կարգելվի Boeing B-737-MAX 8 և Boeing B-737-MAX 9 տեսակի օդանավերի շահագործումը ՀՀ օդային տարածքում
- Հնդկաստանը արգելել է իր օդային տարածքում Boeing 737 Max-ի թռիչքները
- Եւս մեկ երկիր հրաժարվել է Boeing 737 MAX-ով թռչել
- Հունաստանի քաղաքացին փրկվել է՝ Եթովպիայում կործանված ինքնաթիռի չվերթից
- Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Եթովպիայի Դաշնային Հանրապետության նախագահին
- ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Եթովպիայում օդանավի վթարի կապակցությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան