ԵԱՏՄ անդամ երկրներում ռոումինգի սակագները կարող են հասցվել զրոյի. Շաբոյան
ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի ընթացքում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը նշեց, որ ուսումնասիրություններ են կատարել ռոումինգի ոլորտում։
«Մեր ուսումնասիրությունների արդյունքում ԵԱՏՄ անդամ երկրներում ռոումինգի գները վերջին մեկ-երկու տարվա ընթացքում յոթից ութ անգամ իջել են։ Շարունակում ենք ուսումնասիրությունները՝ նպատակ ունենալով, որ այդ գները զրոյացնել»,- ասաց Շաբոյանը։
Հիշեցնենք, որ երեկ ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ևս նշել էր, որ միության տարածքում աշխատանքներ են տարվում ռոումինգի չեղարկման ուղղությամբ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան