«Իրատես». Փաշինյանի կառավարությունը Վանեցյանին առաջարկել է դուրս գալ բենզինի բիզնեսոլորտից
«Իրատես» թերթը գրում է. «Հավանաբար, տնտեսական հեղափոխության տրամաբանությունից բխում է նաև բիզնեսները սեփական նախընտրությամբ բաժանելու գործելաոճը։ Մեր տեղեկություններով` ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը բենզինի բիզնեսում մասնաբաժին ունի, և ահա Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նրան առաջարկել է դուրս գալ այդ ոլորտից, որպեսզի նոր խաղացողներ հայտնվեն այնտեղ։
Իրազեկ աղբյուրի փոխանցմամբ` Վանեցյանի բիզնեսին «խփում» են Խաչատուր Սուքիասյանն ու Գագիկ Ջհանգիրյանը։ Կհամաձայնի՞ Նիկոլ Փաշինյանի առաջարկին ԱԱԾ ղեկավարը, դեռ պարզ չէ, բայց, ինչպես երևում է, իշխանությունը ցանկանում է «պարգևատրել» ոչ մի պաշտոն չստացած իր «հավատարիմ» աջակիցներին»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան