Մեսսիի կլոնավորումը հնարավոր է
Ծագումնաբաններն ու Եվրոպական գենետիկական արխիվի ղեկավար Արկադի Նավարրոն հայտարարել է, որ այսօրվա տեխնոլոգիան հնարավորություն է տալիս կլոնավորել ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, գիտնականի խոսքը ներկայացել է Mundo Deportivo-ն։
Նավարոն հայտարարել է, որ գենետիկները կարող են ստեղծել մարդու, որը շատ նման կլինի «Բարսելոնայի» հարձակվողին։
«Մենք կստանանք Մեսսի երկվորյակին, կարծես նրանք ծնվել են միասին, բայց նրանցից մեկին սառեցրել են 20 տարով»,- հայտարարել է գիտնականը։
Մեսսին «Բարսելոնայի» պատմության ամենալավ ռմբարկուն է։ 674 խաղում նա 591 գոլ է խփել։ Արգենտինացին 5 անգամ «Ոսկե գնդակի» մրցանակակիր է։
Շատ երկրներում կլոնավորումը համարվում է անօրինական։ Մասնավորապես, կլոնի ստեղծումը արգելված է Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսպանիայում, ԱՄՆ-ում։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին