Հայկ Մարության. Ես իմ ընտանիքով մասնակցելու եմ շաբաթօրյակին
Երևանի ավագանու արտահերթ նիստը վարող քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքացիներին կոչ արեց վաղն ակտիվորեն մասնակցել շաբաթօրյակին։
«Պարագաները կարող եք ձեզ հետ բերել, եթե չունեք մենք ձեզ կտրամադրենք։ Այնպես որ հավաքվեք, դուրս եկեք, մաքրեք։ Ես իմ ընտանիքով դուրս եմ գալու առավոտվանից, նախ սկսեմ մեր բակի հարակից տարածքներից, նաև այլ հանրային վայրերում կլինեմ, որտեղ կպահանջվի այսպես ասեմ, մեր աշխատուժը»,-ասաց Մարությանը։
Նա հորդորեց բնակիչներին մաքրել նաև բակային տարածքները, քանի որ քաղաքապետարանն ու մյուս գերատեսչությունները շաբաթօրյակի աշխատանքները նախատեսել են հանրային տարածքներում։ Ասաց՝ շաբաթօրյակը նաև լավ հնարավորություն է շփվելու ընտանիքի,
անդամների, ծանոթների ու այլ քաղաքացիների հետ։
Հիշեցնենք, որ մարտի 23-ին վաղ առավոտից Երևանում կմեկնարկի «Մաքուր Հայաստան» ծրագրով անցկացվող համապետական շաբաթօրյակը: Նախատեսվում է մաքրել ընդհանուր օգտագործման բոլոր տարածքները, սիզամարգերը, զբոսայգիները, պուրակները: Կիրականացվեն հողային աշխատանքներ, փխրեցումներ, կշարունակվեն էտման աշխատանքները, ինչպես նաև նախատեսված է ծառատունկ։
Ծառատունկը ևս կիրականացվի հասցեական ու բացառապես ոռոգելի տարածքներում: Մարտի 23-ին մայրաքաղաքում կտնկվի շուրջ 5000 ծառ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին