ԱԺ-ում մաքրուհիները բողոքում են՝ աշխատավարձը կրճատում են
Ազգային Ժողովի մաքրուհիներն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում խորհրդարանի շենքում։ Նրանք լրագրողների հետ զրույցում հայտնեցին, որոշել էին գործադուլ անել, սակայն ԱԺ աշխատակազմի, փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումներ են ունեցել, խոստացել են, որ լավ է լինելու։
«Սպասեցին, ձգեցին էնքան, մինչև եկավ պայմանագրի լուծման ժամկետը։ Մեկ շաբաթ առաջ հայտարարեցին՝ 40 հազար դրամ է լինելու աշխատավարձը»,-խնդիրը ներկայացրեցին նրանք։
Նրանցից մեկը սրտնեղեց, բազմազավակ մայր է, որդին զինվոր է, խնամում է ծեր սկեսուրին ու հիվանդ տեգորը, աշխատավարձը չի բավականացնում, ինքն էլ ի վիճակի չէ երկրորդ տեղ չի հասցնում աշխատել։
Յուրաքանչյուրը ներկայացնում է իր խնդիրը. «Էլ չեմ խոսում վարկերն ու ապառիկները վճարելու մասին, լավ կյանքի՞ց է, որ մարդիկ գնում են ընկնում վարկերի տակ։ Ափսոս, որ իմ երեխեն սրանց համար սահման է փակում։ Երկու որդի ունեմ, մեկը նոր է վերադարձել բանակից, ուսանող է, աշխատանք, չունի, ախր ո՞նց պահեմ»։
Նրանք պահանջում են, աշխատավարձը պահպանել գոնե նախկին չափով 66 հազար դրամ։
«Ասում են՝ երկու ժամ եք աշխատում։ Բայց մենք ամբողջ օրն ենք մնում, հո չե՞նք կարող մարդկանց սենյակներից հանել, ասել մաքրում ենք»,-նշում ենք նրանք ու պահանջում, որ պատգամավորների պարգևավճարներ չստանալու կամ քիչ ստանալու հաշվին իրենց աշխատավարձը մի քիչ բարձրացնեն։
Ի դեպ, մաքրուհիներից շատերն ասացին, որ ապրիլի 1-ից աշխատանքի չեն գա։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին