ԱԺ մաքրուհիների խնդրի մասին խոսում են ԱԺ ներկա ու նախկին աշխատակազմերը
Այսօր Ազգային Ժողովում բողոքի ակցիա էին իրականացնում մաքրուհիները, նրանք դժգոհում էին աշխատավարձի նվազեցումից։ Այս առթիվ քիչ առաջ պարզաբանում է տարածել ԱԺ աշխատակազմը, որտեղ ասված է. «Դեռևս 2018 թվականի դեկտեմբերի 11-ին ԱԺ նախկին աշխատակազմի ու «Քլիներս» ՍՊԸ-ի կողմից կնքվել է պայմանագիր, ըստ որի` Կատարող ընկերությունը ստանձնում է ներշենքային սանիտարական մաքրման ծառայությունների մատուցման պարտավորությունը:
Ազգային ժողովում աշխատում է 63 մաքրուհի, որից 40-ը`օրական 2 ժամ՝ 07:00-ից 09։00-ն՝ ստանալով 89950 դրամ աշխատավարձ: 23 մաքրուհի՝ 09:00-ից 18:00-ն՝ նույնաչափ աշխատավարձով:
Մաքրուհիների ներկայիս պայմանագրերը լրանում է սույն թվականի մարտի 31-ին, որի մասին նրանք փետրվարի 19-ին պատշաճ ծանուցվել են, ինչպես նաև մասնավոր կազմակերպության հետ աշխատանքային պայմանագիր կնքելու մասին։
«Քլիներս» ՍՊԸ-ն պարտավորվել է մաքրուհիներին վերցնել աշխատանքի և գործուղել Ազգային ժողով` ամսեկան դրույքաչափ սահմանելով 105,000 դրամ: Հաշվի առնելով, որ մաքրուհիների մեծ մասն աշխատում է օրական 2-3 ժամ` նշյալ ընկերությունը նրանց Ազգային ժողով կգործուղի կես դրույք աշխատավարձով։ Վերոնշյալ կազմակերպությունը` ԱԺ աշխատակազմի հետ համաձայնեցված, առաջարկում է օրվա մնացած ժամերին մաքրուհիներին ապահովել աշխատանքով այլ ընկերություններում, որի հետևանքով նրանց ամսեկան աշխատավարձը կարող է կազմել ավելին, քան այժմ է։
«Քլիներս» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագիրն Ազգային Ժողովի աշխատակազմը համարում է ավելի օպտիմալ տարբերակ թե պետական բյուջեի ծախսերի կրճատման, թե կառավարչական ռեսուրսի խնայման առումով»։
Ավելի վաղ բողոքին արձագանքել էր ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։ Նա նշել էր.
«ԱԺ-ի մաքրուհիների հետ կապված խնդրի առնչությամբ տեղեկացնում եմ, որ ՀՀ ԱԺ աշխատակազմի մեր ղեկավարման ժամանակ կնքված պայմանագրի համաձայն Կատարող ընկերության վրա դրվել է պարտավորություն, որ վերջինս պետք է ԱԺ մաքրուհիներին (60 հոգի) ընդունի աշխատանքի նույն պայմաններով և վճարի առնվազն 105․000 ՀՀ դրամ աշխատավարձ:
Նշված 105.000 ՀՀ դրամ աշխատավարձը, որն ըստ պայմանագրի Կատարողը պարտավոր է ապահովել, շուրջ 20 տոկոսով ավելին է, քան այս պահին ստանում են մաքրուհիները: Այսինքն մեր կողմից կնքված պայմանագրով մենք բարելավել ենք մաքրուհիների սոցիալական վիճակը:
Եթե ճիշտ են մաքրուհիների պնդումներն այն մասին, որ իրենց պատրատսվում են վճարել 40.000 ՀՀ դրամ աշխատավարձ, ապա ԱԺ աշխատակազմի ներկայիս ղեկավարությունը պետք է պաշտպանի իր աշխատողների շահերը և Կատարող ընկերության նկատմամբ կիրառի անհրաժեշտ հետևանքներ»։
Հարակից հրապարակումներ`
- Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ հավաքարարներին. Ես էլ եմ ուզում սաղ կյանքս ըստեղ աշխատեմ
- ԱԺ-ում մաքրուհիները բողոքում են՝ աշխատավարձը կրճատում են
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան