Ալաշկերտի նախկին ռմբարկուն տեղափոխվել է Նյու-Յորք Սիթի
«Ալաշկերտի» նախկին հարձակվող Էբեր Արաուժոն կարիերան կշարունակի ամերիկյան MLS-ում` հանդես գալով «Նյու-Յորք Սիթի» ակումբի կազմում:
Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Գերմոտիվացված եմ կյանքիս այս նոր մարտահրավերով: Հույս ունեմ մեծ նվաճումների հասնել իմ նոր թիմակիցների և ակումբի հետ»,- ասել է 27-ամյա բրազիլացի հարձակվողը «Նյու-Յորք Սիթիի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում:
Էբերն իր նոր ակումբում հանդես կգա 9 համարի մարզաշապիկով:
Էբերն ամերիկյան ակումբ է տեղափոխվել խորվաթական «Ռիեկայից», որի կազմում անցկացրած 38 խաղում նա 25 գոլի հեղինակ է դարձել: 2017/18 մրցաշրջանում Էբերը ստացել է «SN Yellow Shirt Award» մրցանակը, որը խորվաթական առաջին դիվիզիոնում հանդես եկող ֆուտբոլիստին տրվող ամենաբարձր մրցանակն է: Էբերն իր թիմի հետ խաղացել է Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում ու գոլի հեղինակ դարձել հունական «Օլիմպիակոսի» հետ խաղում: Այնուհետև, թիմը դուրս է եկել Եվրոպա լիգայի խմբային փուլ:
Հիշեցնենք` Էբերն «Ալաշկերտում» հանդես է եկել 2015/16 մրցաշրջանում, որի ընթացքում 26 հանդիպման է մասնակցել և խփած 16 գոլով լավագույն ռմբարկուի կոչումը կիսել է Միհրան Մանասյանի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան