Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ հավաքարարներին. Ես էլ եմ ուզում սաղ կյանքս ըստեղ աշխատեմ
Ցածր աշխատավարձից դժգոհ ԱԺ հավաքարարներն ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը հետաքրքրվում էին՝ ինչի՞ են իրենց աշխատավարձը կրճատում։
Սիմոնյանն ասաց, նրանք երկու ժամ են աշխատում, ապա հարցրեց, ինչո՞ւ չեն ցանկանում երկու ժամից ավել աշխատել, հավելյալ գումար վաստակել։
«Ուզում ենք, բայց այստեղ»,-արձագանքեցին դժգոհ աշխատակիցները։
«Ես էլ եմ ուզում ըստեղ աշխատել, սաղ կյանքս ըստեղ աշխատեմ»,-նրանց ասաց ԱԺ փոխնախագահը։
Նրա խոսքով, 60 մաքրուհին ԱԺ շենքի համար շատ է, նրանց թիվը չեն կրճատում, բոլորին պահում են, փոխարենը աշխատավարձն են իջեցնում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան