Ամերիաբանկն առաջատար դիրքում է ֆակտորինգային գործառնությունների ծավալով` ըստ 2018թ. արդյունքների
Ամերիաբանկը 2018թ. արդյունքներով առաջատարն է ՀՀ բանկային համակարգում ֆակտորինգի պորտֆելի ծավալով: Հաշվետու տարում Բանկի պորտֆելը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 59%-ով և տարեվերջին կազմել շուրջ 11 մլրդ ՀՀ դրամ: Ներկայումս ֆակտորիգի պորտֆելն արդեն գերազանցում է 12 մլրդ ՀՀ դրամը:
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ից հայտնում են, որ ֆակտորինգը, որպես կարճաժամկետ ֆինանսավորման լավագույն գործիք, ակտիվորեն կիրառվում է Ամերիաբանկի կողմից, որի արդյունքում Բանկի ֆակտորինգի պորտֆելը բավականին դիվերսիֆիկացված է: Ֆակտորինգի ծառայությունից օգտվում են տնտեսության ամենատարբեր ոլորտները (էներգետիկա, շինարարություն, առևտուր, հանրային ծառայություններ և այլ ոլորտներ) ներկայացնող հաճախորդներ, որոնց շրջանառու միջոցները համալրելու նպատակով անհրաժեշտ է լինում ստանալ կարճաժամկետ ֆինանսավորում: Որպես ճկուն ֆինանսական գործիք` ֆակտորինգը թույլ է տալիս ոչ միայն արդյունավետ լուծել այս խնդիրները, այլ նաև աշխատել գործընկերների հետ տարաժամկետ վճարման պայմաններով:
Ֆակտորինգի շրջանակներում հաճախորդներն իրենց դեբիտորական պարտքի գծով ձևավորված դրամական պահանջի իրավունքը զիջում են Բանկին` փոխարենն անմիջապես ստանալով ֆակտորինգային ֆինանսավորում, որը թույլ է տալիս անխոչընդոտ իրականացնել կազմակերպությունների բնականոն ֆինանսական գործունեությունը:
Բանկից նշում են, որ գործարքների գերակշիռ մասը բաժին է ընկնում արտահանման ֆակտորինգին, որի շրջանակներում Ամերիաբանկը սերտորեն համագործակցում է Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության հետ, ինչը արտահանողներին հնարավորություն է ընձեռում կառուցելու ֆինանսական տեսանկյունից առավել արդյունավետ և վստահելի հարաբերություններ արտերկրի գործընկերների հետ:
Հարակից հրապարակումներ`
- Ամերիաբանկը որպես գործատու. անձնակազմի համալրման միտումները
- ԱՊՊԱ պայմանագրի օնլայն կնքում մի քանի րոպեում՝ Ամերիաբանկի կայքով
- «Ռուս ընդ Հար» և Ամերիաբանկ. Վստահելի գործընկերություն` միտված տնտեսության զարգացմանը
- Նախորդ տարին բավականին հաջող է եղել Ամերիաբանկի համար. Գևորգ Թառումյան
- Ամերիաբանկի ամփոփ տեղեկատվությունն իր ԿՍՊ գործունեության վերաբերյալ
- Հատուկ առաջարկ Ամերիաբանկից՝ կանանց միամսյակի կապակցությամբ
- «Շենգավիթ» ԲԿ և Ամերիաբանկ. Արդյունավետ համագործակցություն
- Moody's միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Ամերիաբանկի B1 վարկանիշը
- «Ամերիաբանկը»՝ «Սպայկա»-ի հուսալի գործընկերն է 2010 թվականից
- Ամերիաբանկը ճանաչվել է 2019թ. լավագույն ներդրումային բանկ «Global Finance» ամսագրի կողմից