Արայիկ Հարությունյան. Ես չեմ որոշողը
Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանից Երևանում այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ առաջադրվելու է Արցախի նախագահական ընտրություններում։ Հիշեցնենք, որ «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահն է։
«Ես չեմ որոշողը։ Որոշումը կայացնելու է համագումարը, ես պարտավոր եմ հարգել համագումարի ցանկացած որոշում»,-ասաց նա։
Հարությունյանի խոսքով, իր թեկնածությունն առաջադրելու վերաբերյալ քննարկում չի եղել։
Կուսակցությունը համագումար կհարվիրի այս տարվա աշնանը՝ սեպտեմբերին կամ հոկտեմբերին։
Հիշեցնենք, որ Արցախում նախագահի ընտրությունները կայանալու են 2020 թվականին։ Գործող նախագահ Բակո Սահակյանն ավելի վաղ հայտարարել էր, որ չի առաջադրվելու։ Այս պահին թեկնածության առաջադրման մտադրության մասին հայտարարել է Սամվել Բաբայանը, այդ նպատակով քաղաքական կոնսուլտացիաներ է անցկացնում Վիտալի Բալասանյանը։
Դաշնակցական, Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն էլ հայտարարել էր, որ Արցախի նախագահի պաշտոնում տեսնում է միայն Արայիկ Հարությունյանին։ Ի դեպ, վերջինն այսօր ասաց՝ դա նրանց անձնական կարծիքն է։
Հարակից հրապարակումներ`
- Արայիկ Հարությունյանը Հայաստանին դիֆիցիտն ավելացնելու ու համարձակ քայլեր կատարելու կոչ է անում
- Մեզ համար անկախ պետականությունը բարձրագույն արժեք է. Դավիթ Բաբայանը հակադարձում է Սամվել Բաբայանին
- «Փաստ». Վիտալի Բալասանյանը կառաջադրվի Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու
- Նախագահական ընտրություններին առաջադրվելու նպատակով սկսում եմ քաղաքական կոնսուլտացիաներ. Վիտալի Բալասանյան
- Արայիկ Հարությունյանը՝ Սամվել Բաբայանին. «Հող հանձնող» իշխանությունը Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցում չի նախաձեռնում
- Արթուր Աղաբեկյան. Արցախի հաջորդ նախագահը պետք է լինի Արայիկ Հարությունյանը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան