Ա լիգա. Արցախը տարել է իր առաջին հաղթանակը կիսաեզրափակչում
Բասկետբոլի Ա լիգայի 1/2 եզրափակչի առաջին խաղում «Արցախ»-ը սեփական հարկի տակ լարված և հավասար պայքարում 105-97 հաշվով առավելության է հասել «Ուրարտու Վիվառոյի» նկատմամբ և կիսաեզրափակչում իր օգտին հաշիվը դարձրել 2-1:
Այս մասին հայտնում է Ա լիգայի ֆեյսբուքյան էջը:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ Ալբերտ Թադևոսյանը («Արցախ»), ով վաստակել է 28 միավոր, 4 անգամ տիրել է օղակից անրադարձող գնդակին և կատարել 5 արդյունավետ փոխանցում:
1/2 եզրափակչի մյուս խաղում այսօր՝ մարտի 22-ին միմյանց հետ ուժերը կչափեն «Արագած» և «Արթիկ-Ման Հոլդինգ» ակումբները: Հանդիպումը տեղի կունենա նախկին «Միկա» մարզադահլիճում և կմեկնարկի ժամը՝ 18:20-ին: Մուտքն ազատ է: