Հնաբնակների ադապտացիան անցնում է շատ ճիշտ ու շատ խիստ ձևի մեջ. փոխնախարար
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, որին ներկա էր ժամանակ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը նրանից հետաքրքրվեց. «Ինչպե՞ս է ընթանում մեր դիվանագիտական կորպուսի հնաբնակներ աշխատակիցների ադապտացիան 2018 թվականի ապրիլից հետո՝ նոր իրողություններին»։
Նրա խոսքով՝ կան դեսպաններ երկարամյա ծառայության կոչված, որոնք ծառայել ու աշխատել են նախկին ռեժիմին, իրականացրել են այլ գործառույթներ, հանձնարարականներ։
«Հասկանալի է, որ հեղափոխությունից հետո նրանց առջև դրվում են այլ հանձնարարականներ: Ինչպե՞ս է տեղի ունենում այս ադապտացիոն գործընթացը»,- շարունակեց պատգամավորը։
Ադոնցը պատասխանեց, որ ադապտացիան լավ է անցնում։
«Անցնում է շատ ճիշտ ու շատ խիստ ձևի մեջ, որը համապատասխանում է ոչ աջ, ոչ ձախ, այլ Դիվանագիտական ծառայության օրենքին: Սա ծառայություն է և այդ ծառայության որակը բարձրացնելու վրա մեծ ուշադրություն է դարձվում»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան