Բանակում միջանձնային հարաբերության վրա հիմնված հանցագործությունները նվազել են. Գաբրիել Բալայան
Բանակում միջանձնային հարաբերության վրա հիմնված հանցագործությունները նվազել են: Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:
Նրա խոսքով՝ ԶՈւ-ում միջանձնային հարաբերությունների բարելավման ուղղությամբ բավականին լուրջ աշխատանքներ են տարվում: «Ես ծառայել եմ 1999 թվականին, այն բարքերը, որ այդ ժամանակ կային բանակում, պարզապես հիմա անհամեմատելի են»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ այսօր իր տղան է զինվորական ծառայություն անցնում Արցախում և միջանձնային հարաբերություններին մասին գիտի հենց առաջին ձեռքից:
Անդրադառնալով ինքնասպանություններին՝Գաբրիել Բալայանը նշեց, որ դրանք ոչ միշտ են պայմանավորված լինում զինվորական ծառայության ժամանակ առաջացած միջանձնային հարաբերություններով: «Մենք ունենք դեպքեր, որ նախնական տվյալներով մարտական հերթապահության ժամանակ ինքնասպանությունը տեղի է ունեցել ընտանեկան խնդիրներով պայմանավորված: Նման մի քանի դեպքեր կան, բայց դա քննչական կոմիտեի ենթակայության հարց է»,- ընդգծեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան