Ինչո՞ւ է Տրավոլտայի փոխարեն «Սիրունիկը» ֆիլմում խաղացել Ռիչարդ Գիրը
Հոլիվուդյան հանրահայտ դերասան Ջոն Տրավոլտան տարբեր տարիներին հրաժարվել է վեց դերերից. դրանք խաղացել է մեկ այլ հայտնի դերասան Ռիչարդ Գիրը, այդ թվում «Սիրունիկը» կատակերգությունն ու «Չիկագո» մյուզիքլը։ Այդ մասին նա պատմել է Ռիա նովոստիին։
Հոլիվուդյան արտիստին, ով խաղացել է ավելի քան 70 դեր, հեռուստադիտողը հիմնականում հիշում է «Բրիոլին», «Առանց դեմքի», «Շաբաթ օրվա երեկոյան տենդ», «Քրեական ընթերցվածք» ֆիլմերից։
«Ես և Ռիչարդ Գիրը, իմ կարծիքով, ունենք վեց ֆիլմ, որում նա խաղացել է, իսկ ես հրաժարվել եմ։ «Սիրունիկը» ֆիլմը հենց ինձ համար էին գրել, բայց իմ մենեջերները դեմ էին, որպեսզի ես այնտեղ խաղայի։ Նույնը նաև «Չիկագո» ֆիլմի դեպքում»,- ասել է Տրավոլտան։
Ռեժիսոր Հարի Մարշալի «Սիրունիկը» գեղարվեստական ֆիլմը նկարահանվել է 1990 թվականին։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան