ԵՄ-ն դեմ է Գոլանի բարձրունքները Իսրայելի մաս ճանաչելու Թրամփի ծրագրին
Եվրամիությունը չի ճանաչում Գոլանի բարձունքները որպես Իսրայելի մաս՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության մամուլի խոսնակ Մայա Կոսյանչիչը։
Նրա խոսքերով, Իսրայելը գրավել է Գոլանի բարձունքները 1967 թ. հուլիսին, և միջազգային իրավունքի համաձայն դրանք չի դիտարկվում որպես Իսրայելի տարածքի մաս:
Ինչպես տեղեկացնում է REGNUM լրատվական գործակալությունը, մարտի 21-ին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ Վաշինգտոնի համար վաղուց ժամանակն է, որ ճանաչի Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների վրա: Իր հերթին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ջերմորեն ողջունել է այս առաջարկն ու ասել, որ Թրամփն իր հայտորարությամբ, փաստորեն, արդեն ճանաչել է Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբ:
Հիշեցնենք, որ Գոլանի բարձունքները հանդիսանում են Սիրիայի տարածքի մի մասը, որը Իսրայելը զբաղեցնում է 1967 թ.-ից՝ Վեցօրյա պատերազմից հետո: 1981 թվականին Իսրայելի խորհրդարան ընդունեց «Գոլանի բարձունքների» միացման մասին օրենքը, սակայն այս աշխարհում ոչ ոք չճանաչեց:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան