Եվգենյա Մեդվեդևան բրոնզե մեդալ է նվաճել գեղասահքի աշխարհի առաջնությունում
Հայկական արմատներով ռուս գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան Ճապոնիայում ընթացող աշխարհի առաջնության կանանց մենապայքարում բրոնզե մեդալ է նվաճել` 223,80 միավորով:
Կարիերայում առաջին անգամ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է Ռուսաստանը ներկայացնող 16-ամյա գեղասահորդուհի Ալինա Զագիտովան, որը կարճ ծրագրից հետո պահպանել է առաջատարի դիրքն ու վաստակել 237,50 միավոր:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Ղազախստանի ներկայացուցիչ Էլիզաբետ Տուրսինբաևան` 224,76 միավորով:
Վաղը` մարտի 23-ին, մեդալներ կխաղարկեն տղամարդիկ և պարային զույգերը:
Հիշեցնենք` Սայտամա քաղաքում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնության կարճ ծրագրում Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը 35 մասնակիցների պայքարում զբաղեցրել էր 31-րդ տեղը` չկարողանալով վաստակել ազատ ծրագրին մասնակցելու իրավունք:
Կանանց մենասահքում Հայաստանը ներկայացնող Անաստասիա Գալուստյանը նույնպես չէր հաղթահարել որակավորման փուլը՝ կարճ ծրագրում ցույց տալով նախավերջին արդյունքը՝ 47.75 միավորով։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան