Էրդողանին խիստ վրդովվեցրել է Թրամփի գրառումը
Ինչպես հայտնի է, Twitter-ում Թրամփը հայտարարել էր, որ «52 տարի անց եկել է ժամանակը, որ ԱՄՆ-ն լիարժեք ճանաչի Իսրայելի իշխանությունը Գոլանի բարձրունքներում»:
Ստամբուլում ընթացող «Իսլամական համագործակցություն» կազմակերպության նիստի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է Գոլանի բարձրունքների մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գրառմանը։ Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը։
«Գոլանի բարձրունքների վերաբերյալ Թրամփի անհաջող հայտարարությունը տարածաշրջանը դրեց նոր ճգնաժամի և լարվածության առջև։ 1967թ-ից ի վեր Գոլանի բարձրունքները գտնվում են Իսրայելի օկուպացիայի տակ։ Իսրայելական օկուպացիան ստիպեց, որ իրենց բնակավայրերից գաղթեն ոչ միայն տարածաշջանում ապրող արաբներն, այլև՝ թուրքմենները։ Մենք երբեք թույլ չենք տա օրինականացնել Գոլանի բարձրունքների օկուպացումը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան