«Ժողովուրդ». Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել, նրա պաշտպանն էլ միջնորդել է հարցաքննել Փաշինյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՔԾ-ն Ներքին զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրել թաշվյա հեղափոխության օրերին ժողովրդի նկատմամբ հատուկ միջոցներ գործադրելու համար, քանի որ վերջինս չի ունեցել նման լիազորություններ, բայց անձամբ 8 լուսաձայնային նռնակ է նետել՝ մարդկանց պատճառելով մարմնական վնասվածք:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Լևոն Երանոսյանի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել քրեական գործով հարցաքննելու նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին, սակայն ՀՔԾ-ն մերժել է միջնորդությունը: Իսկ նախաքննության ընթացքում Երանոսյանը պնդել է, թե իր գործողությունները եղել են իրավաչափ:
«Ժողովուրդ» օրաթերթն այս կապակցությամբ երեկ զրուցեց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ: Վերջինս ասել է, թե չի հիշում տեղի ունեցածը. «Իրավաչափ է, որ ուժերը եկել են օգնության կարգով, բայց հետագայում ինչ է տեղի ունեցել, ավելի ճիշտ` ով ինչ է կիրառել…»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան