Աշոտյանը ներկայացրել է «ՀՀԿ-ի համար» աշխատածների ցանկը
ՀՀԿ ԳՄ անդամ Արմեն Աշոտյանը ի պատասխան այսօր ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի հայտարարության, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «ՀՀԿ-ի համար» աշխատած նախարարների ցանկը։
Նա գրել է.
«ՀՀԿ-ի համար» աշխատած նախարարների ցանկը՝ ըստ ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանի՝
1. Զոհրաբ Մնացականյան
ՀՀ արտաքին գործերի նախարար
2. Դավիթ Տոնոյան
ՀՀ պաշտպանության նախարար
3. Տիգրան Խաչատրյան
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
4. Ատոմ Ջանջուղազյան
ՀՀ ֆինանսների նախարար
5. Ֆելիքս Ցոլակյան
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար
6. Էրիկ Գրիգորյան
ՀՀ բնապահպանության նախարար
Հա, չմոռանամ ասել, որ Նիկոլ Փաշինյանն էլ ՀՀԿ-ի համար «ընդդիմություն է աշխատել», իսկ Գայանե Աբրահամյանը՝ «քաղ. հասարակություն»»։
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում դիմելով տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանին՝ պատգամավորն ասել էր. «Իմ մտահոգությունը ձեր նախարարության առումով մի փոքր այլ է։ Գերատեսչության մամլո խոսնակի՝ ի դեմս Աննայի, մամլո խոսնակ ունեք, որը տարիներ շարունակ ըստ էության ամբողջությամբ ծառայել է Հանրապետական կուսակցությանը՝ լինելով նաև կուսակցության անդամ։ Ներողություն հարցադրման համար, բայց սա իսկապես կարծում եմ՝ հիմնարար խնդիր է։ Արդյո՞ք նա ազնվորեն կարող է ներկայացնել այն ամբողջ աշխատանքը, որ այսօր է իրականացվում»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան