Միսս Մոսկվա-2018-ը զրկվել է տիտղոսից ու թագից
Միսս Մոսկվա գեղեցկության մրցույթի հաղթող Ալեսյա Սեմերենկոն զրկվել է տիտղոսից ու թագից՝ պայմանագրի պայմանների չկատարման պատճառով։ Ինչպես հայտնում է Tass-ը, սա մրցույթի ողջ պատմության ընթացքում առաջին նման դեպքն է։
««Միսս Մոսկվա-2018» գեղեցկության մրցույթի հաղթող Ալեսյա Սեմերենկոն զրկվել է հիմնական տիտղոսից և թագից, պայմանագրի պայմանների ոչ ամբողջական կատարման պատճառով», - ասել է գործակալության զրուցակիցը` նշելով, որ պայմանագրի խախտման մանրամասները դեռևս չեն բացահայտվել:
Մրցույթի կանոնների համաձայն `«Միսս Մոսկվա 2018» կոչումը, ինչպես նաև հաղթողի թագը կփոխանցվի երկրորդ տեղը գրաված Քսենյա Պալենովային:
Նշվում է, որ առաջին անգամ «Միսս Մոսկվա» մրցույթը կայացել է 1996 թվականին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան