Սպիտակի ոլորաններում Վրաստանի քաղաքացու բեռնատարը շրջվել է
Այսօր առավոտյան «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սպիտակի ոլորաններում կողաշրջված բեռնատար կա. տուժածներ չկան, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ մարտի 21-ին Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածի 18-րդ կմ-ին կողաշրջվել է «Scania» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Մ.Գ., ծնված 1963թ., Վրաստանի քաղաքացի):
Ժամը 10:27-ին Սպիտակի «1-03» ծառայությունից տեղեկություն է հաղորդվել, որ տուժածը իրենց մոտ է հոսպիտալացվել ս. թ. մարտի 21-ին. բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները խցանի միջոցով դադարեցրել են ավտոբաքից դիզելային վառելիքի արտահոսքը:
Ժամը 10:31-ից մինչև 10:40-ը փրկարարներն իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան