ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» սոցիալական ծրագրի հիմնական գործընկեր
Այսօր տեղի է ունեցել «Վերածնունդ» երիտասարդական ավանի հիմնարկեքի պաշտոնական արարողությունը:
Բանկից հիշեցնում են, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը հաղթել է տենդերը և դարձել ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից իրականացվող «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի հիմնական գործընկերը: Հաջող համագործակցության արդյունքում Մոնթե Մելքոնյան 44 հասցեում գտնվող 1-7 մասնաշենքերով մոնո բնակարանների վարկավորումը կիրականացվի ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից:
Հանդիսավոր արարողության ընթացքում Բանկի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել, ծրագրի շահառուները կառուցվող համալիրի հիմքերում տեղադրել են Հայաստանի ապագա սերունդներին ուղղված ուղերձ: Կատարվեց հիմնաքարի ու երիտասարդ ընտանիքների օրհնության կարգ: Վերջիններս հնարավորություն կստանան բնակարաններ ձեռք բերել առավել ցածր և հարմարավետ տոկոսադրույքներով:
Ծրագրի շահառուների հիմնական վարկավորումն իրականացվելու է ՎՏԲ-Հայաստան Բանկի սեփական վարկային ռեսուրսների հաշվին:
Բանկն առաջարկում է հետևյալ պայմանները`
• 10-20% կանխավճար
• 10.8% տարեկան տոկոսադրույք
• 30 տարի մարման ժամկետ
ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես հատուկ ուշադրություն է դարձնում Հայաստանի հիփոթեքային սեկտորի զարգացմանը և գիտակցում դրա ողջ կարևորությունը՝ որպես երկրի տնտեսական և սոցիալական զարգացման կարևորագույն գործոններից մեկը։
ՎՏԲ-Հայաստան Բանկը միշտ պատրաստ է տրամադրել վարկեր ոչ միայն լավագույն պայմաններով, այլև սեղմ ժամկետներում, ինչպես նաև աջակցել ՀՀ երիտասարդ մասնագետների կյանքի զարգացմանը:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջարկում է Mastercard քարտերով գնումներ կատարել ակնթարթորեն առանց PIN- ի
- «Հայկազ և Սոֆի Սարդարյանները ոչ մի առնչություն չունեն ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ». ՎՏԲ-Հայաստան Բանկ
- ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է նոր բարձր տեխնոլոգիական Կոնտակտային կենտրոն
- ՎՏԲ-Հայաստան Բանկը MasterCard-ի հետ համատեղ խաղարկում է ուղևորություն դեպի Disneyland Paris
- ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ակցիա Mastercard քարտերի տրամադրմամբ
- ՎՏԲ-Հայաստան Բանկը «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես ֆորումի գլխավոր հովանավորն է
- ՎՏԲ-Հայաստան Բանկը ներել է ֆիզիկական անձ հաճախորդների գծով մինչև 3 մլրդ ՀՀ դրամի չափով տույժեր և տուգանքներ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան