Քոչարյանին ուղղված Շիրխանյանի նամակը դատախազությունն ուղարկել է ԱԱԾ. Վանեցյան
Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնեց, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված պաշտպանության նախկին փոխնախարար, զինված խմբի գործով մեղադրյալ Վահան Շիրխանյանի նամակը Գլխավոր դատախազի կողմից ուղարկվել է ԱԱԾ, նաև ՀՔԾ։
«Մեր կողմից իրականացվում են ստուգողական միջոցառումներ, որոնց մասին դեռևս չեմ կարող բարձրաձայնել։ Եթե կլինեն հիմնավորվող փաստեր, կտրվի ընթացք», - ասաց Ա.Վանեցյանը։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ հարցը ազգային անվտանգության խնդիր է, որը պարզելու կարիք կա։
«Եթե իմ օգնության կարիքը լինի, ես պատրաստ եմ օգնել»,-դիմելով Վանեցյանին՝ ասաց Քոչարյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան