Տ. Մաղաքիա վարդապետ Ամիրյանը ծառայության է կոչվել Վիրահայոց թեմում
Նախօրեին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, Հոգեշնորհ Տ. Մաղաքիա վարդապետ Ամիրյանը ծառայության է կոչվել Վիրահայոց թեմում` թեմակալ առաջնորդի իշխանության ներքո:
Jnews-ի ունեցած տեղեկությունների համաձայն, Տ. Մաղաքիա վարդապետ Ամիրյանը հոգևոր ծառայություն կիրականացնի Ջավախքում:
2017 թվականի հոկտեմբերի 25-ից Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունը մնացել էր առանց հոգևոր առաջնորդի:
Հարակից հրապարակումներ`
- Ջավախքում առանձին թեմ ձևավորելու հարցում որոշողը տեղի ժողովուրդն է
- Տեր Բաբգէնի ազատումը պաշտոնից ոչ մի կապ չունի Գումբուրդոյի դեպքերի հետ. Վիրահայոց թեմի առաջնորդ
- Ջավախքի հոգևոր առաջնորդն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
- Վիրահայոց թեմի վարդապետը կարգալույծ է հռչակվել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան