«Փաստ». Պետտուրքի բարձրացում կլինի, սակայն գուցե ոչ այդքան շատ
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում ականատես ենք լինում բողոքի ցույցերի մի ամբողջ շղթայի՝ ակցիզային հարկի, գրավատների, արծվաշենցիների խնդիրների ու մի շարք այլ հարցերի հետ կապված: Անցնող շաբաթվա ամենաքննարկված և շահարկված թեման կապված է փոխանակման կետերի և գրավատների կողմից տրվող պետտուրքի ավելացման հետ:
Նախատեսվում է պետտուրքը բարձրացնել 60 անգամ՝ 50 հազարից դարձնել 6 մլն: «Փաստ» թերթի տեղեկություններով, իրականում բարձրացում լինելու է, բայց ոչ այդ աստիճանի. սա բավական տարածված քայլ է, երբ ընտրություն է կատարվում վատի և վատագույնի միջև:
Այսինքն, ի սկզբանե ներկայացվում է վատագույն սցենար, հետո գնում են զիջումների, արդյունքում բարձրացում լինում է, սակայն նվազում է դժգոհությունը: Պատահական չէ, որ հարցի վերաբերյալ դժգոհություններ են հայտնվել նաև իշխանական պատգամավորների կողմից: Այն դեպքում, երբ ներկայիս իշխանության մեջ դժվար է պատկերացնել «մոնոլիտությունից» որևէ շեղում: Ի դեպ, սա հնարավորություն է տալիս, բացի վերը նշվածից, լուծել ևս երկու խնդիր. ցույց տալ, որ նախ՝ օրենսդիրը կարողանում է ճնշում և վերահսկողություն իրականացնել գործադիրի նկատմամբ, և երկրորդ՝ իշխանական թիմում առողջ դեմոկրատիա կա»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան