Ինչպես մեկնաբանել «ռեկոմենդացիաները»
Որքանով հասկանում ենք՝ երբ իշխանությունը խոսում է «մեղավորության կանխավարկածի», ունեցվածքի 70 տոկոսը հետ վերադարձնելու, «առանց մեղադրական եզրակացության գույքի բռնագանձման» մասին, նկատի ունի նաև, որ բռնագանձվելու են Հյուսիսային պողոտայի տները, «դաչաները», հողատարածքները: Համենայն դեպս, այդ օրինակները պաշտոնապես բերվեցին։
Այսինքն Հայաստանի միջազգային գործընկերների «ռեկոմենդացիաները» հենց սրա՞ մասին էին: Կարծես թե այդ «ռեկոմենդացիաները» վերաբերում էին փողերի լվացման, թրաֆիքինգի, միջազգային ահաբեկչության, թմրամիջոցների միջազգային շրջանառության և այլ միջազգային բնույթի հանցագործությունների բացահայտմանն ու կանխարգելմանը:Ավելին, հանձնարարականները ոչ թե սահմանում են այս ինստիտուտի ներդրման պահանջ, այլ՝ խորհուրդ են տալիս ինստիտուտը ներդնել միջազգային համագործակցության շրջանակներում այնքանով, որքանով դա համապասխանում է ներպետական իրավունքի սկզբունքերին։
Իսկ այդ «ռեկոմենդացիաները» մեկնաբանողները փորձե՞լ են պատկերացնել, թե սեփականության վերաբաշխմանն ուղղված այդ գործողություններն հասարակական ինչպիսի մթնոլորտ են ձևավորելու երկրում, որը, վստահեցնում եմ, ավելի կարևոր է, քան յուրովի մեկնաբանված «ռեկոմենդացիաները»: Մենք պատկերացնո՞ւմ ենք, թե երկար տարիներ ինչ մթնոլորտ է լինելու երկրում, որը չի ունենալու իրավական հանգուցալուծում։
Ենթադրենք՝ իշխանությունները բռնագանձեցին հարյուրավոր տներ, «դաչաներ», բիզնեսներ և այլն։ Հետո ի՞նչ է լինելու։ Ի՞նչ է անելու դրա հետ պետությունը։ Վաճառելո՞ւ է. իսկ ո՞վ է լինելու գնորդը։ Նախ Հայաստանում գրեթե անհնար է լինելու վաճառել «չորով» բռնագանձնված տունը, դաչան, սեփականությունը։ Մարդկանց մեծ մասը մոտ չի գա այդ ամենին՝ հասկանալի պատճառներով։ Եվ երկրորդ՝ ո՞ր կապիտալն է գալու վերցնի այս ամենը։ Փողը, միևնույն է, այն շրջանակների ձեռքում է, ումից պատրաստվում եք բռնագանձել։
Իհարկե, կա ընտրովի բռնագանձման տարբերակը,բաց դա արդեն ուղղակի սեփականության վերաբաշխում է՝ խլել մեկից, տալ մյուսին։ Իսկ դա լրիվ այլ պատմություն է և լրիվ այլ վերջաբանով։
Եվ ընդհանրապես թալանի մասին հասարակության և հեղափոխության նախնական փուլում առկա պատկերացումները մի տեսակ աղավաղվել, նենգափոխվել են: Որքան գիտեինք, երկար տարիներ խոսվում էր առավելագույնը մոտ մեկ տասնյակ կոնկրետ անձանց մասին, ում ձեռքում, ըստ մամուլի և ըստ հեղափոխության առաջնորդների, անօրինական ճանապարհով կենտրոնացել էր ահռելի կապիտալը: Այսօր, սակայն, այդ մարդիկ ազատ շրջում են,նրանց ոչ մեկ ոչինչ չի ասում՝ գոնե հրապարակային։ Իսկ ուշադրությունը շեղում ենք այլոց վրա։
Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր» խումբ
Հարակից հրապարակումներ`
- Արփինե Հովհաննիսյանի հորդորը՝ ԿԲ նախագահին. Կոչ արեք Ձեր աշխատակիցներին՝ հանգիստ նստեն տեղները
- ԿԲ-ն արձագանքում է Արփինե Հովհաննիսյանին
- Արփինե Հովհաննիսյան. Կենտրոնական բանկը ռումբ է դնում Նիկոլ Փաշինյանի իշխանության տակ
- «Դա անհարգալից վերաբերմունք է քաղաքացիների նկատմամբ»․ Արփինե Հովհաննիսյան. paratv
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան