Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Նոր Հարավային Ուելսի առաջին ընտրված կին վարչապետը
Ավստալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանն ընտրվել է Ավստրալիայի ամենամեծ նահանգի՝ Նոր Հարավային Ուելսի վարչապետ։ Նա առաջին ընտրված կին վարչապետն է։ Այս մասին տեղեկանում ենք horizonweekly.ca կայքից։ Նա ասել է, որ հպարտ է, որ նահանգը քվեարկել է ի օգուտ կնոջ , և մեկի, որ ունի «երկար ազգանուն»։
Հիշեցնենք, որ Գլեդիս Բերեջիկլյանը զբաղեցնում է այդ պաշտոնը 2017 թվականից։ Այդ ժամանակ Լիբերալ կուսակցության ղեկավարը հրաժարական էր տվել, և Նա միաձայն ընտրվել էր Լիբերալ կուսակցության ղեկավարի պաշտոնում՝ դառնալով Նոր Հարավային Ուելս նահանգի 45-րդ վարչապետը:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Գլեդիս Բերեջիկլյանին
- ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին
- Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ