Մեծ փոփոխություններ՝ Հոլիվուդում
Հոլիվուդում տեղի են ունենում մեծ փոփոխություններ։ Մեծ խաղացողը հեռանում է շուկայից. Fox 2000 ընկերությունը շուտով կդադարեցնի իր գոյությունը։ Նման որոշում է ընդունել կինոհսկա Disney-ը, որին այն պատկանում է։
360tv.ru կայքը, հղում անելով Variety ամսագրին, գրում է, որ այդ որոշումը անսպասելի էր։ Իբր Fox 2000-ի ղեկավար Էլիզաբեթ Գեբլերին Disney-ի ներկայացուցիչներն ավելի վաղ խոստացել էին պահպանել նրա պաշտոնը, միաժամանակ կինոընկերությունը կարող է ավարտել իր նախագծերը։
Walt Disney Company ընկերությունն ավարտում է 21st Century Fox-ի ակտիվների մի մասի ձեռքբերման գործարքը։ Մասնավորապես, կորպորացիան գնել է 20th Century Fox կինոընկերությունը, Fox կաբելային ալիքը և Hulu ծառայության մասը։
Գործարքի արժեքը 71,3 միլիարդ դոլար է։
Fox 2000 հայտնվել է 1999 թվականին։ Ընկերությունն աշխատել է այնպիսի ֆիլմերի ստեղծման վրա, ինչպիսին է «Սատանան կրում է Prada», «Մարլին և ես», «Աստղերն են մեղավոր» և այլն։
Հիմնականում ընկերությունը զբաղվել է միջինբյուջետային ֆիլմերի վրա, որոնք նախատեսված են եղել կին լսարանի համար։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան