Մարության. «Սանիթեքի» հետ պայմանագիրը խզելու պրոցեսի մեջ ենք
««Սանիթեքի աշխատանքը գնահատում եմ ոչ բավարար»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
Նրա խոսքով, «Սանիթեք» ընկերությանը նկատողություն է արվում, ասվում է կոնկրետ ինչ գործողություններ պետք է արվի։
«Մեր կոմունալ վարչությունն ամենօրյա աշխատանքով, ապացույցով, լուսանկարներով ուղարկում է իրենց սխալները որպեսզի ուղղեն։ Մինչև հիմա իրենք անընդհատ խոսք են տվել կուղղեն, կանեն։ Իրապես ուղղվել են»,- նշեց քաղաքապետը։
Այլ օպերատոր ներգրավելու վերաբերյալ հարցին Հ. Մարությանը պատասխանեց. «Երկրորդ օպերատոր ներգրավելու համար պետք է այս օպերատորի հետ խզվի պայմանագիրը։ Մենք այդ պրոցեսի մեջ ենք։
Եթե ուղղակի խզենք, մեծ տուգանքներ, տույժեր կլինի քաղաքի վրա։ Իրավունք չենք վերապահում ուղղակի խզենք, ընթացակարգով պետք է խզենք , որ ստացվի»։
Հարակից հրապարակումներ`
- Երևանում կտեղադրվի «Սանիթեք»-ի աղբամանների նոր խմբաքանակ
- «Սանիթեք»-ի արձագանքը՝ Արմեն Աշոտյանի գրառմանը
- «Սանիթեք»-ը կոչով դիմել է երևանցիներին ու Երևանի հյուրերին
- «Սանիթեք»-ի նոր աղբատար մեքենաները արդեն Հայաստանում են
- «Սանիթեք». Ակտիվներն ու գույքը պատկանում են միայն ու բացառապես ընկերությանը
- «Սանիթեք»-ը ևս մեկ անգամ տուգանվեց աղբահանության ծառայությունը ոչ պատշաճ իրականացնելու համար
- Ամբողջ քաղաքն աղբի մեջ չէ, «Սանիթեք»-ն է թերանում աղբահանության հարցում. Կամո Արեյան
- «Սանիթեք» ընկերությունը տուգանվել է աղբահանության ծառայությունը ոչ պատշաճ իրականացնելու համար
- «Սանիթեք»-ի պատասխան նամակը՝ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամներին
- «Սանիթեք». Երկուշաբթի օրվանից կշահագործվեն ինչպես վերանորոգված, այնպես էլ՝ նոր աղբատարեր
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին