Մակրոնը՝ «դեղին բաճկոնների» դեմ զորք դուրս բերելու մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրյուսելում ասուլիսի ժամանակ մեկնաբանել է այն հայտարարությունը, որ իբր մտադիր է բանակին դուրս բերել «դեղին բաճկոնների» դեմ։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, նա հայտարարել է, որ չի պատրաստվում դա անել։
«Կհետևեն այն նույն կանոններին, որոնք հաստատվել էին անցած տարվա դեկտեմբերին»,- ասել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահի խոսքով, զինվորականները, որոնք ներգրավված են «Սանտինել» օպերացիայում, կզբաղվեն ահաբեկչության դեմ պայքարով և կարևոր օբյեկտների պահպանությամբ։ Ոստիկանությունն իր հերթին ակցիաների ընթացքում կհետևի կարգ ու կանոնին։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիան արգելում է «դեղին ժիլետների» ակցիաները
- Ոստիկանները արցունքաբեր գազ է կիրառել «դեղին բաճկոնների» ակցիայի մասնակիցների նկատմամբ
- «Դեղին ժիլետները» վերսկսել են բողոքի ակցիան
- «Դեղին ժիլետները» կրկին փողոց են դուրս եկել՝ այս անգամ այլ նպատակով
- Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» ակցիայի պատճառով 80 հազար ոստիկան է մոբիլիզացվել
- «Դեղին ժիլետները» կրկին Ֆրանսիայի փողոցներ դուրս կգան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին