Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը սեփական տանիքը կունենա
Երևանում այսօր տեղի ունեցավ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի շենքի հիմնարկեքի արարողությունը, որին մասնակցեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Սոս Սարգսյանի կինը՝ Նելլի Սարգսյանը, թատրոնի դերասանները։
«Մի պարկուճ կա, որի մեջ կա Սոս Սարգսյանից մի մասունք։ Այս խորհուրդը, միտքը կամփոփենք հիմքի մեջ»,- ասաց թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը։
Շենքի ճարտարապետն է Իսահակ Ներսիսյանը, կառուցապատողն ու ներդրողն է «Ջի Էմ Դեվելոփեր» ՍՊԸ-ն։
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը հիմնադրվել է 1991 թվականին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի նախաձեռնությամբ: Այն գործում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի առաջին հարկում, մինչ օրս սեփական շենք չունի:
Հարակից հրապարակումներ`
- «Սա անարգանք է Սոս Սարգսյանի հիշատակին»
- Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնն ունի նոր գեղարվեստական ղեկավար
- Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնը հյուրախաղերով կլինի Արցախում
- Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը հանդիսատեսի համար ամեն ամիս ունենալու է անակնկալ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան