Առողջություն 17:15 23/03/2019 Հայաստան

Համալսարանական հիվանդանոցներում վիրահատությունների թիվը 19%-ով աճել է

Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի  է ունեցել կլինիկական խորհրդի նիստ, որտեղ ներկայացվել են համալսարանական հիվանդանոցային համալիրների 2018 թվականի գործունեության հաշվետվությունները, ինչպես նաև համալսարանական հիվանդանոցների մենեջմենթի և լիցենզավորման գործառույթներին վերաբերող հարցեր:

ԵՊԲՀ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ներկայացնելով «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրի տարեկան հաշվետվությունը՝ գլխավոր բժիշկ Արեն Բաբլումյանը նշել ՝ հիվանդանոցում 206 մահճակալով իրենց գործունեությունն են իրականացնում 14 կլինիկաներ:

Արեն Բաբլումյանի խոսքով՝ 2018 թվականին հիվանդանոցային համալիրում բուժօգնություն է ստացել 8898 հիվանդ, ինչը 542-ով ավելի է նախորդ տարվա համեմատ: Հաշվետու տարում ավելացել է նաև վիրահատությունների թիվը՝  19 տոկոսով: 2017 թվականի համեմատ՝ 4200-ով աճել է նաև ամբուլատոր հետազոտությունների թիվը: «Հաշվետու տարում արյան կետում իրականացվել է 980 արյունատվություն: Արյան կետում վարվում է ռեեստր 576 դոնորով, որից 365 բժշկական համալսարանի աշխատակիցներ և ուսանողներ են»,-ասել է Արեն Բաբլումյանը:

Անդրադառնալով կատարված աշխատանքներին ու խնդիրներին՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցի գլխավոր բժիշկն ասել է, որ 2018 թվականին բարձրացվել են մի շարք բաժանմունքների բուժաշխատողների աշխատավարձը, իրականացվել են վերանորոգման աշխատանքներ: 2019 թվականին նախատեսվում է ախտորոշիչ և բուժական նպատակով ժամանակակից սարքավորումների ձեռքբերում, լապարասկոպիկ վիրաբուժության զարգացում, ինվազիվ առիթմոլոգիայի ներդրում, բժշկական ապահովագրական ընկերությունների հետ ճկուն սակագնային քաղաքականության վարում, նավիգացիոն համակարգի ներդրում:

«Մուրացան» հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ Բագրատ Բավեյանը ներկայացնելով 2018 թվականի գործունեության հաշվետվությունը՝ նշել է, որ հիվանդանոցի մահճակալների թիվը 258 է: Հաշվետու տարում ավելացել է ստացիոնար, ամբուլատոր հիվանդների թիվը, արձանագրվել է դիմելիության աճ:

2018 թվականին գրանցվել է նաև վիրահատությունների ընդհանուր քանակի աճ: Հաշվի առնելով հիվանդանոց դիմելիության ավելացումը՝ անհետաձգելի բուժօգնության ծառայությունը համալրվել է երկրորդ հերթապահ բժշկով։ «Իրականացվել է որոշ կլինիկաների աշխատողների աշխատավարձների բարձրացում, ինչը շարունակական բնույթ է կրելու՝ ընդգրկելով բոլոր կլինիկաները»,- ասել է գլխավոր բժիշկը՝ ընդգծելով, որ 2018 թվականին մոտ 30 տոկոսով աճել են հիվանդանոցի ֆինանսական մուտքերը, ինչը պայմանավորված է ինչպես ամբուլատոր, այնպես էլ ստացիոնար հիվանդների դիմելիության ավելացումով:

Բագրատ Բավեյանը նշել է, որ 2018 թվականից՝ ամեն շաբաթ օրը, իրականացվում է «բաց դռների» միջոցառում, որի ընթացքում հիվանդները ստանում են նեղ մասնագիտական անվճար խորհրդատվություն, իսկ անհրաժեշտության դեպքում ուղղորդվում են ստացիոնար բուժման։ Իրականացվել են նաև տարածքի բարեկարգման աշխատանքներ, կարգավորվել է հիվանդանոցի տարածք մուտք գործող մեքենաների երթևեկությունը մեկ ուղղությամբ: Վերասարքավորվել և արդիականացվել է հիվանդանոցի օդի մատակարարման համակարգը, ինչպես նաև կատարված աշխատանքների արդյունքում բարձրացվել է թթվածնային կայանի անվտանգությունը:
Անդրադառնալով խնդիրներին ու նպատակներին՝ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկը նշել է, որ նախատեսվում է բաժանմունքներում վերանորոգման աշխատանքների իրականացում, գույքի նորոգում, նոր սարքավորումների ձեռք բերում, բուժման որակի բարձրացում և վերահսկում:

«Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն Էդուարդ Բարսեղյանը ներկայացնելով գործունեության հաշվետվությունը՝ ասաց, որ հիվանդանոցն ունի 220 մահճակալ ծավալելու հնարավորություն։ «Մեր նպատակն է հանդիսանալ խոշորագույն կադրային դարբնոց, բարձրացնել բուժսպասարկման որակը, ներդնել հիվանդանոցային համալիրների ժամանակակից կառավարման միջազգային փորձը, էլեկտրոնային կառավարման համակարգ, կատարել գիտահետազոտական աշխատանքներ, ընդլայնել միջազգային գործընկեր-հիվանդանոցների ցանցը, կազմակերպել խոշոր միջազգային գիտաժողովներ և մասնագիտական վերապատրաստումներ, այդ թվում ստեղծել ժամանակակից սիմուլացիոն-թրեյնինգ կենտրոն»,- ասել է Բարսեղյանը։

Նրա խոսքով՝ արձանագրվել է ինչպես ամբուլատոր (146 տոկոս), այնպես էլ ստացիոնար (47տոկոս) պացիենտների թվի աճ, ինչպես նաև 2018 թվականի օգոստոս-դեկտեմբերին վիրահատությունների թիվն աճել է 38,4 տոկոսով: Եկամուտների աճը նկատվում է օգոստոսից, երբ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ են տեղափոխվել ԵՊԲՀ-ի լավագույն մասնագետներից: «Համաձայն մեր զարգացման ծրագրի պլանավորում ենք ունենալ 12 թերապևտիկ և 14 վիրաբուժական կլինիկաներ»,- նշեց գլխավոր բժիշկն՝ ավելացնելով, որ հիմնական խնդիրներից է տարածքների անարդյունավետ օգտագործումը, որոնք վերանորոգման բացակայության պատճառով դեռ հասանելի չեն, ինչպես նաև նյութատեխնիկական հագեցվածության արդիականացումն ու նոր կադրերի ներգրավումը: Էդուարդ Բարսեղյանը կարևորել է նաև հիվանդանոցի վերապրոֆիլավորման մասին բավարար իրազեկումը:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ հիվանդանոցներիի ֆինանսական հաջողությունները չպետք է ստվերեն որակական խնդրահարույց կողմերը: «Մենք ռեկտորատի նիստում քննարկել են որակի հանձնաժողովի ստեղծման հարցը, որը կզբաղվի ինչպես որակական ցուցանիշներով, այնպես էլ ներհիվանդանոցային բոլոր խնդիրներով՝ սանիտարական, դեղորայքի հետ կապված հարցերով, այդ թվում՝ իրավական գնահատականներով, ինչը հնարավորություն կտա խուսափել խնդրահարույց հարցերից: Կստեղծվի տեղեկատվական դաշտ, որպեսզի մեր աշխատակիցները սովորեն, թե ինչպիսի հիվանդության պատմագրեր, տեղեկանքներ, եզրակացություններ կարող են տրամադրել»,-ասել է Արմեն Մուրադյանն՝ ընդգծելով, որ դրանք հետագայում կարող են ծառայել որպես տվյալների բազա:

ԵՊԲՀ ռեկտորը նշել է, որ կլինիկական խորհուրդներին ներկայացված տվյալներից ելնելով պետք է եզրահանգումներ արվեն ձեռքբերումների ու բացթողումների վերաբերյալ՝ հետագա գործունեությունն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:53
Քաղաքագետ. Ո՞վ կամ ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր «Strategic deept»...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ադելյա Պետրոսյանը կրկին դարձավ մենասահքի Ռուսաստանի չեմպիոն
Գեղասահորդուի Ադելյա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է կանանց մենասահքի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոս։ Օմսկում անցկացվող...
Աղբյուր` Panorama.am
17:29
ԱԹՍ-ների մասայական հարձակում Կազանի վրա. Տուժածներին կտեղավորեն «Արմենիա» հյուրանոցում
Թաթարստանի մայրաքաղաք Կազանն այսօր առավոտյան ենթարկվել է անօդաչու թռչող սարքի զանգվածային հարձակման։ Ըստ իշխանությունների, ութ հարվածային...
Աղբյուր` Panorama.am
17:13
Արարատում 13-ամյա դպրոցականը դանակահարել է 14-ամյա տղային
Դեկտեմբերի 20-ին, դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
16:43
Պետպատվերով տրամադրվող ծառայությունների դիմաց պետությունը պարտքեր չունի, իսկ ահա ապահովագրական ընկերությունները տարիներով պարտքեր ունեն կուտակած. Նանուշյան
Տրամադրված բուժծառայության դիմաց ապահովագրական ընկերությունները ինչո՞ւ չեն փոխհատուցում բժշկական հաստատություններին և ինչպե՞ս են կուտակվել...
Աղբյուր` Panorama.am
16:37
Տյումենում լողավազանում 15 երեխա թունավորվել է քլորից
Տյումենի մարզում լողավազանում լողալու հետևանքոսվ 15 երեխա և երկու մեծահասակ թունավորվել են քլորից։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:09
Խոշոր վթար Երզնկայում
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 11:45-ին  տեղեկություն է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
16:05
Վթար Մարտունի-Գավառ ավտոճանապարհին
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 13:14-ին տեղեկություն է ստացվել, որ Վարդաձոր...
Աղբյուր` Panorama.am
15:59
Տնտեսագետ. Սա քաղաքի բյուջեի հետ կապված որոշման տապալում է
Մետաղադրամների արգելման թեման ավելի խորը շերտեր ունի
Աղբյուր` Panorama.am
15:43
Խզմալյանը՝ Փաշինյանին. Պետությունը ռեստորան կամ հանգստավայր չէ
«Եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանին դուր չի եկել Նիկոլ Փաշինյանի՝ աշխատանք գտնվելու վերաբերյալ քաղաքացուն տված...
Աղբյուր` Panorama.am
15:31
ԱՆ պատասխանը Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի ասացվածքը. после нас хоть потоп
Առողջապահության նախարարության պատասխանը Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը դուր է եկել Օբամային
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման X-ի իր միկրոբոլոգում ներկայացրել է 2024-ին իրեն դուր եկած ֆիլմերի ցանկը։ Նա իր հետևորդներին խորհուրդ է տվել...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պետրոսյանը պատրաստվում է մեկնել Օլիմպիադային
Գեղասահքի Ռուսաստանի առաջնության երրորդ մրցումային օրը կին մասնակիցներըհանդես են գալիս ազատ ելույթներով՝ ցուցադրելով իրենց ընտրած ծրագրերը։...
Աղբյուր` Panorama.am
14:28
Ոսկան Սարգսյան. Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին
«Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի համաձայն`  Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 8/2...
Աղբյուր` Panorama.am
13:56
Bild. Մագդեբուրգում հարձակման մեջ կասկածվողը եղել է թմրանյութի ազդեցության տակ
Հայտնի են դարձել գերմանական Մագդեբուրգում մարդկանց վրաերթի ենթարկած 50-ամյա սաուդցի տղամարդու բուժզննման արդյունքները։ Ինչպես պարզվել է, նա...
Աղբյուր` Panorama.am
13:44
Տարվա ընթացքում հուշարձանների նկատմամբ արձանագրվել է իրավախախտման 90 դեպք
2024 թ․ պեղումներ են իրականացվել տարբեր ամրոցներում, հնավայրերում
Աղբյուր` Panorama.am
13:22
Տարբեր շրջաններում և Երևանում սպասվում է թույլ ձյուն
Հայաստանի տարածքում դեկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 23-ին, 24-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի...
Աղբյուր` Panorama.am
13:16
«Emerging Europe Awards 2024»-ում հայազգի կինը գրավել է 1-ին տեղը՝ «Կին գործարար առաջնորդ» անվանակարգում
Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը «Emerging Europe Awards 2024»-ում արժանացել է առաջին...
Աղբյուր` Panorama.am
12:57
WhatsApp-ը հաղթել է Pegasus լրտեսական ծրագրի ստեղծողի դեմ գործը
Հայաստանում նույնպես եղել են հասարակական գործիչներ, որոնք տուժել են Pegasus-ի օգնությամբ հետապնդվելուց։
Աղբյուր` Panorama.am
12:34
Ֆիդան. Երրորդ կողմերը պետք է խրախուսեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացն արդար և անաչառ ձևով
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաևՀարավային Կովկասի...
Աղբյուր` Panorama.am
12:16
ՀՀ շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի, ուրեմն պետք է զբաղվեն իրենց ամուսնական կյանքի մասին խոսելով. Բագրատ Սրբազան
«Վերջին մեկ շաբաթում Ադրբեջանից հնչում են պահանջներ, սպառնալիքներ, դրանց դիմաց գրեթե ոչինչ չասող պատասխաններ՝ Հայաստանից։ Օրակարգ կամ...
Աղբյուր` Panorama.am
11:57
Երկրաշարժերի կրկնության օրենքը, հայոց պատմիչները վկայում են, որ այդ հատվածում ավերիչ երկրաշարժեր եղել են ու էլի կլինեն. Նիկոլայ Գրիգորյան
«Երկրաշարժերի կրկնության օրենքը, սեյսմաշրջանացման քարտեզները և հայոց պատմիչները վկայում են, որ այդ հատվածում ավերիչ երկրաշարժեր եղել են ու...
Աղբյուր` Panorama.am
11:22
ՀՀ և Ֆրանսիայի միջև հարաբերությունները ներկայումս թևակոխել են նոր կարևոր հանգրվան. Փաշինյանը՝ Մակրոնին
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ ծննդյան տարեդարձի առթիվ: ՀՀ կառավարության...
Աղբյուր` Panorama.am
11:13
Էնդոկրինոլոգը թվարկել է ամանորյա սեղանի ամենավնասակար ուտեստները
Կան սննդային խմբեր, որոնք կարող են փչացնել տոնը։ Այս մասին նախազգուշացրել է Եվրոպական բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Կամիլյա Տաբեևան։...
Աղբյուր` Panorama.am
11:00
Լուռ տառապողները՝ կանայք հանքարդյունաբերության ոլորտում
Լոռու մարզի Մեծ Այրում, Շնող, Ախթալա և Թեղուտ համայքներում իրականացված ուսումնասիրությունները  ցույց են տվել, որ կանանց շրջանում տագնապալի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Հայրս ադրբեջանական բանտում «ամբողջովին մեկուսացված է». Ռուբեն Վարդանյանի որդի
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ով ավելի քան մեկ տարի գտնվում է Ադրբեջանում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ադրբեջանը չունի այնպիսի պահանջներ, որի առնչությամբ փաշինյանական իշխանությունը կոշտ դիրքորոշում ունի. Աբրահամյան
«Ադրբեջանի նախագահի հայտարարությունները հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերաբերյալ ցույց է տալիս, որ երևացող անհամաձայնությունները...
Աղբյուր` Panorama.am
10:19
Վաղվանից սկսած ցերեկվա տևողությունը կավելանա օրը մոտ 1 րոպեով
2024 թվականի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին ժամը 13:20:30 տեղական ժամանակով
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}