FAF-ականները ոգևորել են հավաքականին Սարաևոյում կայացած մարզմանը
Հայաստանի Ազգային հավաքականի երկրպագուների՝ «Առաջին հայկական ճակատ» (FAF) շարժման անդամները Սարաևոյում ներկա են գտնվել Հայաստանի ազգային հավաքականի վերջին մարզմանը Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու հետ այսօր կայանալիք խաղից առաջ և աջակցել են մեր ֆուտբոլիստներին:
ՀՖՖ-ն արդեն շնորհակալություն է հայտնել մեր երկրպագուներին.
«Հայ երկրպագուներն ամենուրեք են:
Շնորհակալություն մարզման ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին քաջալերելու համար»,- ասվում է ֆեդերացիայի մամուլի քարտուղարության տարածած հաղորդագրության մեջ:
Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի առաջին տուրի Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպումը կկայանա Սարաևոյի «Գրբավիցա» ստադիոնում այսօր՝ մարտի 23-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա