ԵՄ տարածքում 18 տարում ահաբեկչություններից զոհվել է 753 մարդ
2000-2018 թվականներին Եվրամիության տարածքում ահաբեկչությունների պատճառով զոհվել են 753 մարդ, ևս ԵՄ անդամ երկրների 1115 քաղաքացի սպանվել են Եվրոպայի տարածքներից դուրս։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, նման տվյալներ են պարունակում «Եվրապայում ահաբեկչության սպիտակ և սև գրքում», որի շնորհանդեսը կայացել է Մադրիդում։
21-րդ դարի սկզբից ահաբեկիչներն հարձակումներ են իրականացրել Եվրոպայի 15 երկրում։
2018-ին եվրոպացիների շրջանում ահաբեկչություններից ավելի քիչ զոհեր են արձանագրվել, քան 2016-2017-ին։ 2018-ին ահաբեկչների կողմից սպանվել է 24 եվրոպացի, նրանցից 15-ը ԵՄ տարածքում։ Ամենամեծ ահաբեկչությունը տեղի էր ունեցել Ստրասբուրգում սուրբծննդյան տոնավաճառում, որտեղ զոհվել էր 5 մարդ։
Ուսումնասիրության հեղինակները նշում են, որ հակաահաբեկչական պայքարին ուղղված միջոցառումները «սկսում են տալ արդյունքներ»։
Հարակից հրապարակումներ`
- Շվեդիան առաջարկել է ԻՊ ահաբեկիչներին դատելու համար ստեղծել միջազգային դատարան
- Ստրասբուրգի ահաբեկչության 5 զոհերից 2-ը լրագրողներ էին
- Ստրասբուրգում տուժածների թվում հայեր չկան
- Ստրասբուրգում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 3-ի
- Աշխարհում 2017-ին ահաբեկչությունները 23 տոկոսով կրճատվել են
- Ֆրանսիայում կանխվել է գեյ-ահաբեկչություն
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին