Մարմնամարզության Աշխարհի Գավաթ. Արթուր Թովմասյանը՝ արծաթե, Վահագն Դավթյանը բրոնզե մեդալակիր
Դոհայում ընթացող մարմնամարզության Աշխարհի Գավաթի խաղարկության օղակների վարժությունում մեր մարզիկները նվաճեցին միանգամից 2 մեդալ:Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Արծաթե մեդալակիր դարձավ Արթուր Թովմասյանը՝ 14.833 միավորով, նրան հաջորդեց Վահագն Դավթյանը: Վերջինս վաստակեց 14.825 միավոր:
Ոսկե մեդալը բաժին հասավ չինացի Խինյու Լանին:
Նժույգթափերի վարժությունում Հարություն Մերդինյանը զբաղեցրեց 5-րդ տեղը:
Վաղը՝ մարտի 23-ին կկայանա հենացատկերի եզրափակիչը, որտեղ կներկայանա Արթուր Դավթյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան