«Փաստ». Եթե տնտեսական հեղափոխությունը ձախողի, խորհրդարանական համակարգը կդառնա քավության նոխազը
«Մինչ խորհրդարանի ընդդիմադիր ուժերից մեկը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, մտադիր է Աժ քննարկմանը ներկայացնել կառավարության կառուցվածքի այլընտրանտրանքային նախագիծ, որով առաջարկում է չեղարկել սուպերվարչապետական համակարգը, Այտախորհրդարանական ՀԱԿ-ը, որն առանցքային հարցերում սատարում է Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, առաջարկում է հրաժարվել կառավարման խորհրդարանական համակարգից ու ռեստավրացնել կիսանախագահական մոդելը:
«Մենք կառավարման համակարգը փոխելու անհրաժեշտություն չունենք, քանի դեռ դրա վերաբերյալ չունենք կոնկրետ փաստարկներ: Մենք ավելի շատ տնտեսական հեղափոխության վրա պետք է կենտրոնանանք, քան սահմանադրական փոփոխությունների»,- վերջին ասուլիսում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, սակայն չկան երաշխիքներ, որ այս թեման կրկին չի «տաքանա», մանավանդ, որ այդ «տաքացումը» մի օր օբյեկտիվորեն կարող է դուր գալ իշխանությանը, այլ խոսքուլ' կարող են հայտնվել Փաշինյանի ասած «կոնկրետ փաստարկները»:
ՀԱԿ-ի առաջարկը խոցելի է թե բովանդակային և թե մարտավարական առումներով: Հայաստանում ձևավորված չէ քաղաքական դասական մշակույթ, ինչը ենթադրում է, որ քաղաքական կարգավորումներն ավելի բարդ են աշխատելու խառը համակարգերի պարագայում, երբ կոմպրոմիսների անհրաժեշտությունը շատ ավելի մեծ է: Ի դեպ, կարծիք կա, որ կիսանախագահական մոդելի ժամանակաշրջանում մեր երկրում առաջացած մի շարք խնդիրներ ուղղակիորեն կապված են եղել, այսպես կոչված, բիցիֆալ կամ երկգլխանի գործադիր իշխանության հետ: Սակայն ՀԱԿ-ի առաջարկությունն ավելի վտանգավոր է մարտավարական իմաստով: Առայժմ Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի վարկանիշը բավականին բարձր է, ու նրանք կարիք չունեն դիմելու սահմանադրական մանիպուլյացիաների՝ իշխանությունն ամրապնդելու ու պահպանելու համար: Թերևս դա է պատճառը, որ հիմա Փաշինյանը հրապարակավ մերժում է Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի առաջարկությունը:
Սակայն առնվազն երկու հանգամանք հուշում են, որ գործող իշխանությունը սահմա-նադրական փոփոխությունների հարցը պահելու է օրակարգում կամ առնվազն այլոց միջոցով «տաքացնելու» է այդ թեման:
Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն հրաժարվում է չեղարկել սուպերվարչապետական համակարգը, թեև ժամանակին ամենաթունդն էր այն քննադատում ընդդիմադիր գործչի դիրքերից: Սա նշանակում է, որ գոր-ծող վարչապետն առնվազն կանխատեսում է այն սցենարը, որ վարկանիշի բնական անկման պարագայում հենց ուժային գերատեսչություններն ու հարկային մարմինները կարոզ են դառնալ իր իշխանության հուսալի հե-նարանը: Եթե սրան գումարենք այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն, ըստ էության, անձնակենտրոն է, ապա ակնհայտ է դառնում, որ օրերից մի օր կարող է ակտուալ դառնալ նախագահական կառավարմանը վերադառնալու թեման:
Իհարկե, այս պնդումը հարյուր տոկոսանոց չէ, սակայն նման մտավախություններ կան նաև այլ պատճառով: Անցած մեկ տարում հեղափոխական իշխանությունը հասարակությանը կոնսոլիդացրել է «բոբոյի» կերպարներ ստեղծելով: Սկզբում այդ դերում հանդես էր գալիս Սերժ Սարգսյանը, հետո՝ օլիգարխիան, նախկին խորհրդարանը, այդ ամբողջ շրջանում ու հիմա' Ռոբերտ Քոչարյանը, ընտ-րություններից հետո հեղափոխության թիմից հնչեցին հանդիմանություններ ԶԼՄ-ների հասցեին, որոնք, ինչպես Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին, հաճախ մեղադրվում են «գաղջ» մթնոլորտ ստեղծելու մեջ, իսկ եթե պարզ խոսենք' ուղղակի «անթերի» իշխանություններին քննադատելու մեջ:
Այսօր Նիկոլ Փաշինյանն ասում է՝ պետք է կենտրոնանանք տնտեսական հեղափոխության վրա, ու նա միանգամայն ճիշտ է: Սակայն չկա որևէ երաշխիք, որ եթե տնտեսական հեղափոխությունը ձախողվի, «բոբոյի» կարգավիճակում չի ներկայացվի խորհրդարանական համակարգը: Դա մի կողմից հնարավորություն կտա ժամանակ շահելու հասարակությանը պահել սպասման ռեժիմում, մյուս կողմից ինստիտուցիոնալ տեսք կհաղորդի նշմարվող հեղափոխական անձնակենտրոնությանը»,-գրում է Փաստը:
Ամբողջությամբ՝ Ս. Սուրենյանցի հոդվածում
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու