Թիմ Կուկը կոչ է արել Չինաստանին բացվել՝ հանուն համաշխարհային տնտեսության զարգացման
Apple-ի ղեկավար Թիմ Կուկը կոչ է արել Չինաստանին բացվել աշխարհին հանուն զարգացման և գլոբալ տնտեսության վերականգնման։ Նրա խոսքով, այսօր աշխարհը բախվում է դժվարությունների, որոնց նախկինում չի բախվել՝ անհավասարություն, աղքատություն, կլիմայի փոփոխություն։
«Բայց և այնպես մենք մեր առջև տեսնում ենք հնարավորություններ. միասին մենք կարող ենք մեր մոլորակը դարձնել առողջ, իսկ տնտեսությունը՝ բարգավաճող, միասին մենք կարող ենք միլիոնավոր մարդկանց դուրս բերել աղքատությունից»,- news.ru-ի հաղորդմամբ ասե․ է Կուկը Պեկինում Զարգացման չինական համաժողովին։
Նրա խոսքով, առաջընթացի կարելի է հասնել միայն այն դեպքում, եթե բոլորն աշխատեն միասին։