Իրավունք 16:56 23/03/2019 Հայաստան

Հայկ Ալումյանը՝ «ճկուն ողնաշար» ունեցող դատավորների, Մարտի 1-ի գործի բացահայտման մասին

«Դետալներով չգիտեմ, թե Ալեքսանդր Ազարյանը ինչ ճնշումների է ենթարկվել, միայն գիտեմ այն, ինչ հրապարակային է»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանն՝ անդրադառնալով հարցին, թե կոնկրետ ինչ ճնշումների է ենթարկվել Ռոբերտ Քոչարյանին նախորդ տարվա օգոստոսին ազատ արձակած Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը։

«Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակվելուց  չորս օր հետո այդ դատավորի նկատմամբ հրապարակում ատելության խոսք է ասվում մի անձի կողմից, որն այդ ժամանակ մեծ վտսհություն ուներ ժողովրդի շրջանում։ Համոզված եմ, որ այդ ատելության խոսքը որքան ուղղված էր դատավոր Ազարյանի դեմ, նույնչափ հանդիսանում էր մեսիջ Վճռաբեկ դատարանի դատավորներին, որոնք հետագայում պետք է քննեին դատախազի բողոքն Ազարյանի որոշման դեմ։ Այդ ամենը պարզապես չէր կարող չազդել Ազարյանի վրա»,- նշեց Հայկ Ալումյանը։

Ըստ նրա՝ ատելության խոսք եղել է նաև սոցիալական ցանցերում, և դրանից ավելի մեծ ճնշում հնարավոր չէ պատկերացնել։ Նա նաև նշեց, որ այդ  ամենը տեսնելուց հետո իշխանությունները որևէ քայլ չեն ձեռնարկել։

«Բարձրագույն դատական խորհուրդը ոչինչ չձեռնարկեց, ոչինչ չարեցին նաև գործադիր մարմնի ներկայացուցիչները, սա մեսիջ էր Վճռաբեկ դատարանի դատավորներին, այսինքն՝ նույն սպառնալիքները կլինեն նաև նրանց հանդեպ, եթե նրանք անեն նույնը, ինչ արեց դատավոր Ազարյանը»,- նշեց Հայկ Ալումյանը՝ հավելելով, թե դա էր պատճառը, որ մի շարք դատավորներ ինքնաբացարկով «գործը գցեցին» իրենց վրայից:

Ինչ վերաբերում է նախորդ իշխանություններից կախում ունեցած դատավորներին, փաստաբանը նշեց, որ ոչ բոլոր դատավորներն են ենթարկվողի կարգավիճակում, կան դատավորներ, որոնք պատրաստ են անգամ ենթարկվել հետապնդումների, բայց իրենց մասնագիտական պարտականություններին հակասող որոշումներ չընդունել։ «Ցավոք, դրանք քիչ են»,- ընդգծեց նա։

«Խոսենք այն դատավորների մասին, որոնք «ճկուն ողնաշար» ունեն և պատրաստ են հարմարվել պատվերներին։ Նրանք կախում ունեն ոչ թե այն իշխանություններից, որոնք իրենց ժամանակին նշանակել են, այլ նրանցից, որոնք տվյալ պահին ունեն իշխանություն և կարող են փորփրել ինչ-որ դատավորի անցյալը և նրա նկատմամբ հարուցել քրեական գործ։ Այդ «ճկուն ողնաշար» ունեցող դատավորներն ամեն պահի պատրաստ են կատարելու տվյալ պահի իշխանության պատվերը։ Հարմարվող, պատվեր կատարող ու կոռումպացված դատավորներն իրականում նույնն են, և նրանք միշտ կախված են տվյալ պահի իշխանություններից»,- ասաց  Հայկ Ալումյանը։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Մարտի 1-ի գործը  բացահայտված է, փաստաբանը նշեց՝ ինքը չի կարծում, որ այդ գործը ողջ ծավալով բացահայտվել է։

«Անգամ չեմ համարում, որ դա բացահայտված է։ Ո՞նց կարելի է խոսել, որ Մարտի 1-ի գործը բացահայտվել է, երբ գոնե մի հոգու սպանողը դեռ բացահայատված չէ, և սպանողին հրաման տվողը և այդ հրաման տվողի հրաման տվողը բացահայտված չէ: Հավանաբար, պարոն Փաշինյանը ելնում է այն կանխավարկածից, որ բոլոր սպանվածները սպանվել են իշխանությունների անունից գործող ուժերի կողմից, բայց դա ինձ համար շատ մեծ  հարց է։ Մեծ հարց է՝  արդյոք  ցուցարաների մեջ եղած զոհերն իշխանական ուժերի կողմից են սպանվել։ Մինչև 10 հոգու սպանողները չեն հայտնաբերվել, պետք չէ ասել, որ Մարտի 1-ը բացահայտված է։ Միգուցե արժե ընդունել, որ դա լեզվի սայթաքում է եղե՞լ»,- ասաց փաստաբանը։

Դիտարկմանը, թե վարչապետն օրեր առաջ հայտարարել է, որ Մարտի 1-ի պարկուճները փոխվել են, Հայկ Ալումյանը պատասխանեց. «Փաշինյանն այդ մասին ասել է 2018 թ-ի օգոստոսին, այսինքն՝ այդ ժամանակ պարկուճները փոխված լինելու վարկածը գոյություն չուներ և այդ մասին ոչ մեկ չգիտեր։ Պարկուճները փոխվել են, թե ոչ, կպարզվի քննության արդյունքում։ Իսկ եթե Փաշինյանը նկատի ունի, որ պարկուճները փոխելու արդյունքում հնարավոր չէ գործը բացահայտել, էլի չպետք է ասի, որ Մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտված է, պետք է ասի՝ հնարավոր չեղավ բացահայտել։ Բացի այդ, մեր իրավապահ մարմինները հսկայական փորձ ունեն սպանություն բացահայտելու՝ անգամ այն դեպքում, երբ պարկուճ , ընդհանրապես ոչ մի ապացույց տեղում չի հայտնաբերվել։ Շատ սպանություններ բացահայտվում են առանց պարկուճի, հրազենի, տեսանյութերի: Իսկ այստեղ կա փաստ, որ այդ ամենը տեղի է ունեցել հարյուրավոր մարդկանց աչքի առաջ»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:27
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը կոշիկի մեջ թաքցրել էր թմրամիջոց
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնում ստացվել էին տեղեկություններ այն...
Աղբյուր` Panorama.am
18:15
Խոսքը միայն հայերի մասին չէ. սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան
Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերը The Armenian Report-ի հետ բացառիկ հարցազրույցում  իր պաշտպանյալին և ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Սիրիայի նոր իշխանությունները չեն բացառել քրդական ուժերի դեմ ռազմական գործողությունները
Սիրիայի նոր ղեկավարության կողմից պաշտպանության նախարար նշանակված Աբու Քասրան չի բացառել Թուրքիայի հետ համակարգման միջոցով ռազմական...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կոլաբորացիոնիստ լինելը ձեր ընտրությունն է. Լիլիթ Գալստյան
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
17:55
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ. Ռուբինյան
«Հայաստան-Թուրքիա  կարգավորման գործընթացը փակուղու մեջ չէ, բայց փաստ է, որ մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ»,-...
Աղբյուր` Panorama.am
17:44
Դեպի ԵՄ ապրանքների արտահանումը մաքսատուրքից ազատելու որոշումը քաղաքական քայլ է. Աղասի Թավադյան
Կառավարությունը վերջին նիստում ընդունեց ծրագիր, որով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը այն ընկերություններին, որոնք արտահանում են ԵՄ 27 երկրներ...
Աղբյուր` Panorama.am
17:26
Կոյուղաջրերը լցվում են շենքի նկուղ, «Վեոլիա ջուր»-ը՝ թաղապետարանի վրա է գցում խնդրի լուծումը, թաղապետարանը՝ Վեոլիա ջրի
Հակահիգիենիկ ու սարսափելի վիճակ է ստեղծվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկ փողոցի 77 հասցեի շենքի առաջին մուտքում։ Արդեն երկու շաբաթ...
Աղբյուր` Panorama.am
17:22
Արման Ծառուկյան. Մախաչևի հետ մենամարտից առաջ մեջքիս ցավից չէի կարողանում շարժվել
Խառը մենամարտերի (MMA) մարտիկ Արման Ծառուկյանը, ով հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, Jaxxon Podcast-ին տված հարցազրույցում ասել է, որ ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Երևանում մրգի կրպակից գողություն են կատարել, ապա հրկիզել այն
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 22-ին հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կրպակ է այրվում։ ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:52
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
Երևան քաղաքում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 23-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 24-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:46
Ադրբեջանին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը պատասխան հայկական կողմը չունի. Սիմոնյան
«Չնայած անվտանգության մարտահրավերներին՝ Հայաստանն այսօր ուղիներ է փնտրում հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել. Արտակ Բեգլարյան
Կրկին հրապարակավ ասում եմ, որ ԴՈՒՔ ՍՈՒՏԱՍԱՆ ԵՔ ԵՒ ՈՉ ՄԻԱՅՆ...
Աղբյուր` Panorama.am
16:05
ՀՀ կառավարությունը ոչինչ չի անում գերիների վերադարձի համար. Ակցիա՝ օտարերկրյա պատվիրակությունների ուշադրությունը գրավելու համար
Հայաստաում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների...
Աղբյուր` Panorama.am
15:57
Դատավոր Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործը կվերաբացվի․ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել
Մարդու Իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը։ Գործը վերաբերում էր 2023 թվականի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Մեծ հավանականությամբ խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը. Փաշինյան
«Կա մեծ հավանականություն, որ մեր խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը»- ...
Աղբյուր` Panorama.am
15:30
Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու բավարար հիմքերն արդեն իսկ առկա են. Փաստաբան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Եվրոպական դատարանը «Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռում փաստացի արձանագրել...
Աղբյուր` Panorama.am
15:25
Տիկնիզյանի գործակալը մեկնաբանել է «Լոկոմոտիվի» հետ բանակցություններում խաղացողի բարձր պահանջների մասին լուրերը
Ֆուտբոլային գործակալ Ալեքսանդր Կլյուևը, ով ներկայացնում է  «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Նաիր Թիկնիզյանի...
Աղբյուր` Panorama.am
15:24
Ձեր դեմքի արտահայտությունը մի փոխեք, եթե դատարանը չթույլատրի, էդ դեմքով կգնաք, թույլատրողներին կասեք, լա՞վ. Դատավորը՝ Արմեն Գևորգյանին
«Պարոն Գևորգյան, Դուք ունեք դատավարական կարգավիճակ, հնարավոր է՝ դատարանը Ձեզ չթույալտրի մեկնել գործուղման։ Ձեր դեմքի արտահայտությունը մի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Էդվարդ Ասրյանը հանդիպել է Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Հայաստան-Կանզաս համագործակցության ծրագրի շրջանակում հունվարի 21-23-ն աշխատանքային այցով Հայաստան է այցելել Կանզաս...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ինքը մտել է մեր գրպանը, բայց մեր գրպանն արդեն ծակ է, ու մտցրած ձեռքը էթում է եսիմ որտեղ...ՓՄՁ ներկայացուցիչ
«ՀԴՄ մի միացրեք, բոյկոտեք, վերջ»,- կառավարության շենքի դիմաց հայտարարեց բողոքի մասնակից ՓՄՁ ներկայացնող կինը։ Ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
14:51
Արարատ Միրզոյանն ու Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան հայտարարություններով
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Հիշեցնենք, որ սրան...
Աղբյուր` Panorama.am
14:37
Պեսկով. Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին
Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Լրագրողը...
Աղբյուր` Panorama.am
14:34
Արկադի Դումիկյանը շարունակում է իր հաղթարշավը. երգչի երկու sold out համերգները Մոսկվայում
Հոկտեմբերի 5-ին և 6-ին սիրված երգիչ Արկադի Դումիկյանն իր հավատարիմ հանդիսատեսին անմոռանալի պահեր պարգևեց Մոսկվայի «Live Arena» շքեղ...
Աղբյուր` Panorama.am
14:14
Կառավարությունը հետ կվերադարձնի ԵՄ և Անգլիա արտահանվող ապրանքների մաքսատուրքերը
 «Նախաձեռնությունը հնարավորություն կտա այն ընկերություններին, որոնք իրենց ապրանքները արտահանում են ԵՄ 27 երկրներ և Միացյալ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Հայաստան-Ադրբեջան երկկողմ խոսակցություն կա, և մենք շատ կոնկրետ առաջարկներ ենք ուղարկել Ադրբեջանին. ՔՊ-ական պատգամավոր
«Բանակցությունների ֆորմատի վերաբերյալ չեմ ուզում որևէ բան բացառել, մենք ասել ենք, որ այն հարթակներում, որտեղ կհարգվեն  Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:36
Օպերային թատրոնի, պատկերասրահի անվանումներից ազգային բառը հեռացնելով՝ չեք հաջողելու բովանդակային ոչինչ փոխել. Պապյան
«Այլևս չեն թաքցնում թուրքանակ ծրագիրը.... պատրաստվեք Ցեղասպանության թանգարանի փակման»։
Աղբյուր` Panorama.am
13:20
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
«Իրենց թոռնիկներից բռնեցրած ավտոներով, պդավատներով են ման գալիս, թող տեսնեն, խեղճ ժողովուրդը ոնցէ  մտահոգվածում տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
13:19
Մենք տեսնում ենք ինտենսիվ թռիչքներ այլ երկրներից Բաքու, ամենայն հավանականությամբ՝ ռազմական տեխնիկայով. Արմեն Գրիգորյան
«Օրակարգային բոլոր հարցրով մենք առաջարկել ենք լուծումներ, օրինակներից մեկը՝ ապաշրջափակումն էր և Հայաստանը առաջարկել էր խաղաղության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}