Մեղրիում ծառայող զինվորների հարազատները բողոքի ակցիա կիրականացնեն
Այսօր կառավարության շենքի մոտ բողոքելու են գալու Մեղրիում ծառայող զինվորների հարազատները։ Epress.am-ին մայրերից մեկը պատմել է, որ նա մի քանի օր լուր չի ունեցել որդուց, որին գտել է կալանքի տակ Ստեփանակերտի Ռազմական ոստիկանությունում։
Երկու օր առաջ կինը հանդիպել է որդուն և պարզել, որ գնդի հարյուրավոր զինվորներ դրանից մոտ մեկ շաբաթ առաջ ապստամբել են սպաներից մեկի վարքի դեմ, բոլորով լքել են զորամասը և վերադարձել՝ հետևելով հրամանատարի հորդորներին։ Նույն օրը՝ կեսգիշերին մոտ գունդը շարում են, մեջից ընտրում են 20 զինվորի, պատռում համազգեստները և ավտոբուսով ուղարկում Կապանի Ռազմական ոստիկանություն, որտեղից մի մասին ուղարկում են Ստեփանակերտ։
Ծնողի տվյալներով, նրանց, ովքեր մնացին Կապանում, սպառնում են դատով, մնացածին որպես պատիժ կբաշխեն առաջնագծի զորամասերով։ Տեսանյութում կինը մանրամասնում է գնդի սպաների այլ ապօրինությունների մասին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան